Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թել Ավիվում ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել Է ՀԱՄԱՍ-ի մարտական թեւը

Թել Ավիվում ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել Է ՀԱՄԱՍ-ի մարտական թեւը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտական թեւը՝ «Իզեդին ալ Քասամի բրիգադներ» խմբավորումը, ստանձնել Է հունիսի 8-ի երեկոյան Թել Ավիվում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետեւանքով զոհվել Է չորս մարդ: Այդ մասին, ինչպեստեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է իսրայելական հեռուստատեսության Իններորդ ալիքը:

«Իզեդին ալ Քասամի բրիգադների» ղեկավարությունը հայտարարել Է. որ 21-ամյա Մուհամադը եւ Հալիդը՝ Քեբրոնից (Հորդանան գետի արեւմտյան ափ) ոչ հեռու գտնվող Յաթա գյուղից, պատկանում են խմբավորման զինյալներին»,-հայտնել Է հեռուստաալիքը:

«Մուհամադ եւ Հալիդ Մահամրենները ահաբեկչական գործողությունը կատարել են հունիսի 8-ի երեկոյան. հարձակման հետեւանքով զոհվել Է չորս մարդ»,-նշում Է հեռուստատեսությունը:

Հունիսի 8-ի երեկոյան երկու զինված պաղեստինցիներ կրակ են բացել «Սորոնա» առեւտրական կենտրոնի այցելուների վրա, որը գտնվում Է Թել Ավիվի կենտրոնական մասում, Իսրայելի պաշտպանության նախարարության համալիրի մերձակայքում: Դրա հետեւանքով սպանվել Է չորս մարդ, եւս հինգը ծանր վերքեր են ստացել: Երկու ահաբեկիչները ձերբակալվել են ոստիկանության կողմից:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դատապարտել Է հունիսի 8-ին Թել Ավիվում կատարված ահաբեկչական գործողությունը, եւ աջակցություն հայտնել Իսրայելին ահաբեկչության դեմ պայքարում: Համապատասխան հայտարարությունը հունիսի 9-ին տարածվել Է Ելիսեյան պալատի մամուլի ծառայության կողմից:

«Հանրապետության նախագահն ամենայն լրջությամբ դատապարտում Է Թել Ավիվում կատարված ահավոր հարձակումը, որի հետեւանքով առնվազն չորս մարդ Է զոհվել եւ տասնյակ մարդիկ  վերքեր են ստացել: Ֆրանսիան ցավակցում Է զոհվածների ընտանիքներին եւ իր աջակցությունն Է հայտնում Իսրայելին ահաբեկչության դեմ մղվող պայքարում»,-ասված Է հայտարարության տեքստում:

ԵՄ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը հունիսի 9-ին Բրյուսելում տարածված հայտարարության մեջ նշել Է, որ նախօրյակին Թել Ավիվում կատարված ահաբեկչության պատասխանատուները պետք Է դատապարտվեն օրենքով եւ հասարակայնության կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]