Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանական կողմը գնդակոծել է Բաղանիս գյուղը. վնասվել են տանիքներ և լուսամուտներ

 Ադրբեջանական կողմը գնդակոծել է Բաղանիս գյուղը. վնասվել են տանիքներ և լուսամուտներ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 8-ի լույս 9-ի գիշերը` ժամը 00.00-00:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը, ձեռք բերված հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունը հերթական անգամ խախտելով, գնդակոծել է Բաղանիս գյուղը: Վնասվել են տանիքներ և լուսամուտներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:

«Բաղանիսի ուղղությամբ կրակոցները դպրոցական քննություններին չխանգարեցին: Բաղանիսի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները էքսկուրսիայից վերադառնալու ճանապարհին ստիպված են եղել 30 րոպե սպասել գյուղի սկզբնամասում` անվտանգությունից ելնելով: Չնայած այս ամենին` այսօր 9-րդ դասարանցիները բնականոն կերպով հանձնում են իրենց տարեվեջյան քննությունը: Բաղանիսցի լինելը հպարտություն է, կարգվիճակ և ճակատագիր»,- գրել է նա:
 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]