1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սահմանախախտ ադրբեջանցուն տեսակցելու հարցով ԿԽՄԿ-ն երկխոսում է ՀՀ իշխանությունների հետ

Սահմանախախտ ադրբեջանցուն տեսակցելու հարցով ԿԽՄԿ-ն երկխոսում է ՀՀ 
իշխանությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմի խաչ միջազգային կոմիտեն հայ-ադրբեջանական սահմանը հատած ադրբեջանցի քաղաքացուն տեսակցելու հարցի շուրջ երկխոսության մեջ է Հայաստանի իշխանությունների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կարմի խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեպքի մասին Հայաստանի իշխանություններից արդեն ստացել է տեղեկություն: Այժմ կոմիտեն իշխանությունների հետ երկխոսության մեջ է` ադրբեջանցի քաղաքացուն անհապաղ այցելելու հարցի շուրջ` համաձայն կոմիտեի մանդատի: Նպատակն է գնահատել նրան պահելու պայմանները, ապահովել կապը ընտանիքի հետ: Եվ կողմերի համաձայնության ու տվյալ անձի կամքի դեպքում ապահովել հայրենադարձությունը»,-ասաց Զառա Ամատունին:

Ադրբեջանի քաղաքացի 1977 թվականին ծնված Վալիևա Զոհրա Վարձար-քըզըն հունիսի 7-ին  ադրբեջանական  կողմից անցել է Հայաստանի տարածք: Ադրբեջանի քաղաքացին Թովուզի շրջանի Յանըխլը գյուղից է: Նա սահմանը հատել է Մեհրաբի ուղղությամբ գտնվող հատվածից և հայտնվել հայկական կողմում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]