1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աթենքի «Ծիածան» թատերախումբը բեմականացրել է «Կողոպուտ կեսգիշերին» կատակերգությունը

Աթենքի «Ծիածան» թատերախումբը բեմականացրել է «Կողոպուտ կեսգիշերին» 
կատակերգությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աթենքի հայ մարզամշակութային «Արարատ» միության «Ծիածան» թատերախումբը հունիսի 4-ին և հունիսի 5-ին մայրաքաղաքի Ռենդի շրջանի Հունաստանի քաղաքապետարանի «Քամպանելիս» սրահում բեմականացրել է Միրոսլավ Միտրովիչի «Կողոպուտ կեսգիշերին» կատակերգությունը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Աթենքի «Հայաստան» լրատու ցանցից՝ հավելով. «Հայկ Գասարճյանի բեմադրությամբ՝ արդիական ոճով ու սքանչելի երաժշտությամբ համատեղված բեմականացումը, հունահայ հասարակությանը նվիրաբերեց ավելի քան 75 րոպե ծիծաղ ու զվարճալի մթնոլորտ:

«Ծիածան» թատերախումբն արդեն գործում է շուրջ տասնմեկ տարի: Այդ տարիների ընթացքում խմբին հաջողվել է ի մի բերել հայ եւ հույն երիտասարդ և երեց դերասանների: Հիշեցնենք, խմբի վերջին ներկայացումներից էր աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործությունը»:

Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ բեմականացումը նվիրված էր «Ծիածան» թատերախմբի հիմնադիր անդամ, վաղամեռիկ Երան Թենեքեջյանի հիշատակին:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]