Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մերկելը չի հասկանում ցեղասպանության ճանաչման պատճառով Թուրքիայի կողմից Բունդեսթագին ներկայացվող մեղադրանքները

Մերկելը չի հասկանում ցեղասպանության ճանաչման պատճառով Թուրքիայի կողմից 
Բունդեսթագին ներկայացվող մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 7-ին Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարել է, թե անհասկանալի են Թուրքիայի կողմից Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների հասցեին հնչող պահանջներն ու մեղադրանքները, որոնք քվեարկել են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի օգտին:

«Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված բանաձեւի կապակցությամբ հայտնի է, որ գոյություն ունի Գերմանիայի Բունդեսթագի եւ թուրքական կողմի երկու տարբեր կարծիք: Այդ կապակցությամբ ես անձամբ կշարունակեմ… հանդես գալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ուղղակի բանակցություններ սկսելու օգտին: Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներն, առանց բացառության, ազատորեն ընտրված պատգամավորներ են, եւ այն պահանջներն ու հայտարարությունները, որոնք այժմ հնչում են Թուրքիայի կողմից, ես անհասկանալի եմ համարում»,-ասել է Մերկելը՝ մեկնաբանելով Գերմանիայի ծագումով թուրք խորհրդարանականների հասցեին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը, որը նրանց, մասնավորապես, մեղադրել է հայրենասիրության եւ իրենց երակներում թուրքական արյան բացակայության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am