Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայուհի ոսկեգործը Մադոննայի, Սելին Դիոնի, Բարբարա Սթրեյզանդի հետ Forbes-ի միևնույն ցուցակում է

Հայուհի ոսկեգործը Մադոննայի, Սելին Դիոնի, Բարբարա Սթրեյզանդի հետ Forbes-ի 
միևնույն  
ցուցակում է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ մեծահարուստ Քերոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է Forbes-ի` աշխարհի ամենահարուստ ինքնուրույն կայացած կանանց ցուցակում` զբաղեցնելով 22-րդ հորիզոնականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Քերոլինի կարողությունը գնահատվում է 700 միլիոն ԱՄՆ դոլար: Նա ոսկերչության մեջ առաջինն է ԱՄՆ-ում ինքնուրույն կայացած ամենահարուստ կանանց շրջանում:

2004 թվականին նա հիմնել է «Alex and Ani» ոսկերչական զարդերի ընկերությունը` անվանելով այն իր երկու դուստրերի անուններով: Զարդերի արժեքը ցածր պահելու նպատակով ընկերությունն օգտագործում է վերամշակված նյութեր:

«Alex and Ani» ընկերությունը ներկայում ունի 65 խանութ: Մինչև 2015 թվականը ընկերությանը վաճառքը հասել է 500 մլն ԱՄՆ դոլարի:

Forbes-ի` աշխարհի ամենահարուստ ինքնուրույն կայացած կանանց ցուցակը գլխավորում են Դայան Հենդրիքսը (4,9 մլրդ ԱՄՆ դոլար), Օփրա Ուինֆրին (3,2 մլրդ ԱՄՆ դոլար) և Ջուդի Ֆոլկները (2.4 մլրդ ԱՄՆ դոլար):

Ցուցակում ներառված են նաև Մադոննան (25-րդ հորիզոնական, 560 մլն ԱՄՆ դոլար), Սելին Դիոնը (37-րդ հորիզոնական, 380 մլն ԱՄՆ դոլար), Բարբարա Սթրեյզանդը (38-րդ հորիզոնական, 370 մլն ԱՄՆ դոլար), Ջեսիքա Ալբան (42-րդ հորիզոնական, 340 մլն ԱՄՆ դոլար), Բեյոնսեն (56-րդ հորիզոնական, 265 մլն ԱՄՆ դոլար), Թեյլոր Սվիֆթը (60-րդ հորիզոնական, 250 մլն ԱՄՆ դոլար):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]