1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հովհաննես Համբարձումյանը հայտնվել է Անգլիայի նորընծա չեմպիոնի ուշադրության կենտրոնում

Հովհաննես Համբարձումյանը հայտնվել է Անգլիայի նորընծա չեմպիոնի ուշադրության կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և մակեդոնական «Վարդար»-ի աջ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը հայտնվել է Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթի»-ի ուշադրության կենտրոնում: Ինչպես հաղորդում է բրիտանական The Sun պարբերականը, հայ ֆուտբոլիստի տրանսֆերը ցանկանում են ձեռք բերել նաև անգլիական «Էվերթոն»-ը և «Վեստ Բրոմվիչ»-ը: Նշվում է, որ «Վեստ Բրոմվիչ»-ը պատրաստ է 600 հազար եվրո հատկացնել ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար:

Պարբերականը հիշեցնում է հայ ֆուտբոլիստի խոսքերն այն մասին, որ իր հաջորդ քայլը լինելու է Պրեմիեր լիգայում խաղալը: Գիտեմ՝ դա քայլ առաջ է։ Կարծում եմ՝ պատրաստ եմ այդ մարտահրավերին: Մասնակցելով Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խաղերի և միջազգային հանդիպումների՝ հասկացել եմ, որ կարող եմ տեղափոխվել մեծ ակումբ»,-ասել է Համբարձումյանը։

Բրիտանական պարբերականը Համբարձումյանին համեմատել է Սերբիայի հավաքականի և Լոնդոնի «Չելսի»-ի աջ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի հետ՝ նկատելով, որ հայ ֆուտբոլիստը կարող է հաջող խաղալ նաև դաշտի կենտրոնում:

Նշվում է նաև, որ բացի անգլիական ակումբներից Համբարձումյանին ցանկանում են ձեռք բերել բելգիական «Անդերլեխտ»-ը և ռուսական ակումբներ:

Հոդվածի վերջում պարբերականը կրկին մեջբերել է Հովհաննես Համբարձումյանի խոսքերն այն մասին, որ Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա»-ում իր ցուցադրած խաղով դռներ է բացել հայ ֆուտբոլիստների համար: «Հենրիխ Մխիթարյանն իր խաղով ցույց տվեց, թե ինչ ֆուտբոլիստներ կան Հայաստանում: Նա բացել է դռները հայ ֆուտբոլիստների առջև: Մխիթարյանն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է»,- ասել է Հովհաննես Համբարձումյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]