Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գերմանիայում ռոք-փառատոնի ժամանակ կայծակի հարվածից տասնյակ մարդիկ են տուժել

Գերմանիայում ռոք-փառատոնի ժամանակ կայծակի հարվածից տասնյակ մարդիկ են 
տուժել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Rock am Ring ռոք-փառատոնի ժամանակ կայծակի հարվածից տուժել է 42 մարդ: Նրանցից 8-ը հոսպիտալացվել են, մեկ վիրավոր գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BNO News-ը:

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 3-ի երեկոյան Մենդիգ քաղաքում: Փառատոնի անցկացման վայր են ժամանել իրավապահ մարմինների, հրշեջ ծառայության և «Կարմիր խաչ»-ի գերմանական գրասենյակի ներկայացուցիչներ:

Ելույթները դադարեցվել են և շարունակվել միայն 4,5 ժամ հետո: Գերմանական Die Welt-ի փոխանցմամբ` փառատոնին ներկա է եղել շուրջ 90 հազար մարդ:

Կայծակի հարվածի դեպք տեղի է ունեցել նաև 2015թ.: Այդ ժամանակ հոսպիտալացվել է 12 մարդ:

Rock am Ring-ն աշխարհի ամենախոշոր ռոք-փառատոններից է, որը 1985 թվականից սկսած  ամեն տարի անց է կացվում Գերմանիայում հունիսի առաջին հանգստյան օրերին ու տևում է 4 օր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]