1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքական ժխտողականությունն այսուհետ ավելի է կաղալու ու սողալու. պատմաբան

 Թուրքական ժխտողականությունն այսուհետ ավելի է կաղալու ու սողալու. պատմաբան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի`Օսմանյական կայսրության նախկին դաշնակցի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը խիստ հարված է թուրքական ժխտողական քաղաքականությանը, որն այսուհետ կկաղա, կդանդաղի ու կսողա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսպես է կարծում ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական արխիվներն ուսումնասիրող Աշոտ Հայրունին: «Այս բանաձևը լայն հնարավորություններ է ընձեռում մեզ զարգացնելու, առաջ մղելու մեր շահերը` մարդու միջազգային իրավունքի ու արդարությանը համապատասխան»,-ասաց բանախոսը:

Հայրունու խոսքով` Բունդեսթագը բանաձևով գերմանական կառավարությանը կոչ է անում խրախուսել Թուրքիային հայկական մշակույթի ժառանգության պահպանության ակտիվացման ուղղությամբ: «Բացի այդ կոչ է անում մեծ ուշադրություն դարձնել դպրոցական, բուհական ու քաղաքագիտական դասագրքերում ու ձեռնարկներում Հայոց ցեղասպանության հարցի լուսաբանմանն ու արծարծմանը: Հիմա բոլոր երկրամասներին հստակ կոչ է արվում այն դարձնել դասագրքերի թեմա ու լուսաբանել սերունդներին պատմական իրողությունը պարզ դարձնելու համար: Եվ միաժամանակ շեշտադրվում է Գերմանիայի պատասխանատվությունը նաև այլ հարցերում»,-նշեց նա:

Բանախոսը կարևոր հանգամանք է համարում այն, որ  բանաձևը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմք է դիտարկում Թուրքիայի կողմից պատմական իրողությունների լուսաբանումը: «Բանաձևում ասվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարևոր նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար ու նշվում է, որ պետք է արվեն քայլեր Ցյուրիխյան արձանագրությունները կյանքի կոչելու, միջպետական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման կապակցությամբ»,-հավելեց պատմաբանը:

Աշոտ Հայրունին նկատեց, որ փոխհատուցման հարցի վերաբերյալ իրավական նկարագիր չկա բանաձևում, բայց փաստը, որ Գերմանիան ճանաչում է նաև իր հանցակցությունը, ճանապարհ է բացում փոխհատուցման պահանջի հետագա զարգացումների համար: «Եթե ընդունված է պատմական մեղքը, դրա հետևանքները, եթե դա գնահատված է ինչպես հարկն է, ապա փոխհատուցման խնդիրն անմիջակաորեն սրան է արծարծվում: Պետք է էլ ավելի իրատեսական դառնա Հայոց ցեղասպանության հարցը մեր արտաքին քաղաքականության մեջ»,-ավելացրեց նա: 

Պատմաբանը լիահույս է, որ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նոր ազդակ կդառնա հարցի միջազգային ճանաչման գործում: Բացի այդ` այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր ազդակ ու խթան է թուրքական հասարակության համար: Հայրունին վստահ է, որ Թուրքիան կընդունի իր մեղքը, եթե լինի թուրք հասարակության ճնշումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]