Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 4/15. «Դորիան Գրեյի դիմանկարը» կրկին վարկանիշային աղյուսակի առաջատարն է

Երևանյան բեսթսելեր 4/15. «Դորիան Գրեյի դիմանկարը» կրկին վարկանիշային աղյուսակի 
առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ կրկին գլխավորում է անգլիացի գրող Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»: Վեպը Ուայլդի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է: Առաջին անգամ վեպը հրատարակվել է 1890 թվականի հուլիսին, անգլիական թերթերից մեկում, իսկ առանձին գրքի տեսքով տպագվել է միայն 1891 թվականի ապրիլին։

Երկրորդ հորիզանականում «Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունն է, որն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է: Այն պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Երրորդ տեղում Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքն է: Այն Գրինի ամենտխուր ստեղծագործություններից մեկն է, որը գրողը նվիրել է Էսթեր Ըրլին: Գրքի հերոսները քաղցկեղով հիվանդ երիտասարդներ են, սակայն  2014 թվականի ամենավաճառված և The New York Times-ի կողմից բեսթսելեր ճանաչված այս գիրքը հիվանդության ու մահվան մասին մռայլ պատմություն չէ: 

Ժան-Պոլ Սարտրի «Սրտխառնոցը» այս շաբաթ չորրորդ հորիզոնականում է: Այն էքզիստենցիալիստ գրողի ամենահայտնի ստեղծագործություններից է: «Սրտխառնոց» վեպում գլխավոր հերոս Ռոկանտեսին բախտ է վիճակվում բացել էքզիստենցիալիզմի հիմնական գաղափարը։ Նրա առջև բացվում է դեպի ներքնաշխարհ ուղեկցողը։ Նա գտնում է էությունն ու անէությունը, աշխարհն իր մեջ և իր համար։

Հինգերորդ հորիզոնականում գտնվող «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, Գաբրիել Գարսիա  Մարկեսի ամենաճանաչված երկերից մեկն է, որ նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

Վեցերորդ հորիզոնականում Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները»  գործն է: Քաբուլ տանող փոշեպատ ճանապարհին երկու երեխա՝ եղբայր ու քույր, վերջին ժամերն են անցկացնում միասին: Հետո, ասես ոչինչ չի էլ եղել: Ոչ ոք այլևս չի հիշատակի եղբոր հոգածությամբ ու սիրով երջանիկ Փարիին: Աբդուլլան չի մոռանա:Քույրը չի հիշի: Նրանց կյանքի հետագա տարիները շրջանակվում են նվիրումի, անգթության և վերադարձի պատմություններով, մինչ Աֆղանստանում կյանքը շարունակվում է աղետալի շրջադարձերով լի:

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» այս շաբաթ յոթերորդն է: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը: Վեպն առաջին անգամ տպագրվել է 1958 թ: Գրքի կենտրոնական թեման սերն է, սակայն Մարկեսն անդրադառնում է շատ այլ խորքային բնույթ կրող խնդիրների:

Ութերորդը Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունն է: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն էր:

Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն վերադարձել է վարկանիշային ցուցակ և այս շաբաթ իններորդ հորիզոնականում է:

Իսկ տասնյակը եզրափակում է ֆրանսիացի գրող Ժան-Քրիստոֆ Ռյուֆենը`  վարկանիշային աղյուսակում նոր հայտնված «Կարմիր Ժապավենը» ստեղծագործությամբ:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 28
2 *

Սպենսեր Ջոնսոն

«Ո՞ւր է իմ պանիրը»

Էդիթ Պրինտ 25
3 *

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Էդիթ Պրինտ /Բուկինիստ 18
4 +3

Ժան-Պոլ Սարտր

«Սրտխառնոցը»

Անտարես 9
5 -3

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 9
6 *

Խալեդ Հոսեյնի

«Եվ արձագանքեցին լեռները»

Զանգակ/Նոյյան Տապան 7
7 -4

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 6
8 -4

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 6
9 *

Էդգար Հարությունյան

«Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին»

Բուկինիստ 6
10 նոր

Ժան-Քրիստոֆ Ռյուֆեն

«Կարմիր Ժապավենը»

Անտարես 6

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]