Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ընդդիմությունն առաջարկել է ողջ Սիրիայում հրադադար հայտարարել Ռամադանի ընթացքում

 Ընդդիմությունն առաջարկել է ողջ Սիրիայում հրադադար հայտարարել Ռամադանի 
ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմության Բանակցությունների բարձրագույն կոմիտեն հայտարարել է, որ նամակ է հղել ՄԱԿ-ին՝ առաջարկելով հրադադարի ռեժիմ մտցնել Ռամադանի ժամանակ ողջ Սիրիայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ Ռամադանի ամիսն այս տարի սկսվելու է հունիսի 6-ից:

Ավելի վաղ՝ չորեքշաբթի օրը, Պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար Սերգեյ Կուրալենկոն հայտնել էր, որ ՌԴ նախաձեռնությամբ և Սիրիայի ու ԱՄՆ-ի իշխանությունների համաձայնեցմամբ Դարայեում 48 ժամով հայտարարվել է լռության ռեժիմ՝ հումանիտար օգնությամբ ապահովելու համար:

Հրադադարի ռեժիմը Սիրիայում հայտարարվել է փետրվարի 27-ին:

Լուսանկարը` РИА Новости


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]