Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը մտահոգված է Թուրքիայում պատգամավորների անձեռնմխելիության վերացման առնչությամբ

ԱՄՆ-ը մտահոգված է Թուրքիայում պատգամավորների անձեռնմխելիության վերացման 
առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները մտահոգված է Թուրքիայի մեջլիսում սահմանադրական փոփոխությունների առաջարկի ընդունման առնչությամբ, որը նախատեսում է վերացնել խորհրդարանի ավելի քան 100 պատգամավորների անձեռնմխելիությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքը, այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Մարկ Թոները:

«Ժողովրդավարական հասարակություններում ընդհանուր սկզբունք է օրենքի առաջ բոլորի հավասարությունը: Այդուհանդերձ, մենք խորապես համոզված ենք, որ քաղաքական խոսքի ազատությունը, անգամ այն խոսքի, որը շատերը կարող են հակասական և ոչ ճիշտ համարել, պետք է պաշտպանված լինի բոլորի համար: Սա հատկապես կարևոր է, երբ խոսքը վերաբերում է երկրի քաղաքացիների կողմից ընտրված ներկայացուցիչներին»,- ասել է Թոները: Նա ընդգծել է, որ իրենք ուշի ուշով հետևում են այս փոփոխության հետ կապված զարգացումներին:

«Եթե այս փոփոխությունը պատճառ դառնա քաղաքական քննարկումների տարածքի նեղացման, ապա այն կնվազեցնի Թուրքիայի ժողովրդավարության որակը»,- ասվում է հայտարարության վերջում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]