1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գերմանիայի գավաթի եզրափակիչից հետո Մխիթարյանը կուղևորվի Անգլիա. ԶԼՄ

Գերմանիայի գավաթի եզրափակիչից հետո Մխիթարյանը կուղևորվի Անգլիա. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը «Բորուսիա»-ի հետ, որը լրանում է 2017 թվականի ամռանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրավիճակին ծանոթ աղբյուրը «Սպորտֆակտ»-ին հայտնել է, որ Մխիթարյանին ձեռք բերելու ամենամեծ հնարավորությունն ունի «Արսենալ»-ը: Լոնդոնյան ակումբն արդեն բանակցել է խաղացողի գործակալ Մինո Ռայոլայի հետ՝ Արսեն Վենգերի թիմ 27-ամյա ֆուտբոլիստի հավանական տեղափոխության շուրջ: Այժմ բանակցություններն ակումբների միջև են:

Աղբյուրը հետաքրքիր է համարում այն, որ «Արսենալի» գործակալները երեք տարի առաջ Վենգերին խորհուրդ են տվել ուշադրություն դարձնել Մխիթարյանի վրա, բայց ֆրանսիացին թերահավատորեն է մոտեցել թիմի սելեկցիոն ծառայության խորհրդինԱվելին, երբ Մխիթարյանը 2013 թ.-ին «Շախտյոր»-ից տեղափոխվեց «Բորուսիա», Վենգերը հարցազրույցներից մեկում ասաց, որ Մխիթարյանի տեղափոխությունն իր վրա տպավորություն չի գործել: Բայց որոշ ժամանակ անց Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հայ ֆուտբոլիստի գոլը գերմանական ակումբին օգնեց 2:1 հաշվով հաղթել «Արսենալ»-ին:

Հայտնի է նաև, որ Հենրիխը փոքր ժամանակից համակրում է «հրետաձիգներ»-ին ու հիանում Վենգերի աշխատանքով: Ներկայիս մրցաշրջանի ընթացքում «Արսենալ»-ի մարզիչն ինքն էլ սկսեց հետևել Մխիթարյանի խաղին, ապա ակումբի մենեջերներին հայտնեց նրան ձեռք բերելու իր մտադրության մասին: «Սպորտֆակտ»-ի տեղեկություններով՝ խաղացողով հետաքրքրվում են նաև «Չելսի»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն: «Քաղաքաբնակներ»-ը նրան փորձում էին ձեռք բերել դեռևս երեք տարի առաջ: Այդ ժամանակ Մխիթարյանը Ռայոլայի ծառայություններից դեռ չէր օգտվում, և «Սիթի»-ն փորձեց Հենրիխի հետ կապ հաստատել հայ գործակալների միջոցով, ովքեր աշխատում են Ռուսաստանում ու ԽՍՀՄ նախկին տարածաշրջանում, նաև՝  նրա բարեկամների միջոցով փորձեց բանակցել Հենրիխի հետ: Խոսեպ Գվարդիոլան, ով հաջորդ մրցաշրջանից կգլխավորի «Մանչեսթեր Սիթի»-ն, բարձր է գնահատում կիսապաշտպանին և ցանկանում է նրա միջոցով ուժեղացնել թիմի միջին գիծը:

Աղբյուրը հաստատել է, որ Մխիթարյանի ներկայացուցիչները նրան արդեն տուն են գտել Լոնդոնում: Հավանաբար,  Պրեմիեր լիգայում խաղալու մտադրություն ունեցող խաղացողի տրանսֆերը անգլիական որևէ թիմի հետ կձևակերպվի նախքան Եվրոպայի առաջնությունն սկսվելը: Կիսապաշտպանը նաև առաջարկ ունի Թուրինի «Յուվենթուս»-ից, բայց «Արսենալ»-ի տարբերակն ավելի հավանական է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]