Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Չի եղել մի պայմանավորվածություն, որին Ադրբեջանը հետևել է. Ալեքսանդր Մանասյան

Չի եղել մի պայմանավորվածություն, որին Ադրբեջանը հետևել է. Ալեքսանդր Մանասյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ընդհանրապես չպետք է որակվեն որպես բանակցություններ: Դրանք կարող են դիտվել խորհրդակցություն, մտքերի փոխանակում, բայց ոչ բանակցություն:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում  նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

«Անկախ այն բանից, թե հետագայում ինչպես կզարգանան իրադարձությունները, մենք գործ ունենք մի հակառակորդի հետ, որի նկատմամբ վստահություն տածել չենք կարող: Ղարաբաղյան թեմայով չի եղել նույնիսկ մեկ պայմանավորվածություն, փաստաթուղթ, համաձայնագիր, որն Ադրբեջանը պահպաներ, որին նա հետևեր: Չի եղել այդպիսի բան, բոլորը խախտել է»,-ասաց քաղաքագետը: Ալեքսանդր Մանասյանը չի բացառում, որ այս մի հանդիպումը ևս Բաքուն կօգտագործի ժամանակ շահելու համար, ինչ-որ հարցեր լուծելու նպատակով:

Անդրադառնալով Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը շփման գծում մոնիթորինգի մեխանիզմներ ներդնելու հարցի շուրջ ձեռք բերված համաձայնությանը` քաղաքագետը նշեց, որ դրա հետ հույս պետք չէ կապել: Այսինքն, ըստ էության, գործնականում դրանք ոչինչ չեն տա:

«Իհարկե, այդ մեխանիզմների մասին խոսակցությունները դրական են և դեմ Ադրբեջանին: Բայց ասենք, թե ինչ-որ սարքեր են դրված, և Ադրբեջանի մտքով անցնում է պատերազմ սկսել, նա դա այդ սարքերին նայելո՞ւ է: Իհարկե, ոչ, մեզ ավելի խորքային մշակումներ են պետք, մեզ այլ ուղերձներ են պետք, մեզ ուրիշ ներքին կյանք է պետք, մենք բոլորս պետք է ապրենք որպես բանակ, զինվորի նման»,-ասաց Ալեքսանդր Մանասյանը:  

Հաշվի առնելով այդ հանագամանքը՝ քաղաքագետը կարծում է, որ հարցը պետք է ավելի լրջորեն քննարկվի թե ներքին զարգացումների համատեքստում, որի մասին խոսում են մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաները, թե արտաքին քաղաքականության հարթությունում:

«Ես մի բանաձև եմ հնչեցրել: Եթե մեր օլիգարխը կառուցում է դղյակ կամ եկեղեցի, նա պետք է մտածի այդ դղյակը պաշտպանող զինվորի մասին: Հակառակ դեպքում այդ դղյակն ո՞ւմ համար է կառուցում»,-ասաց քաղաքագետն` ընդգծելով, որ մենք պետք է կարողանանք լրջորեն անդրադառնալ մեր ներքին տնտեսական խնդիրներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]