Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կաննի կինոփառատոնում Ջիմ Ջարմուշը ներկայացրել Է «Փատերսոն» նոր ֆիլմը

Կաննի կինոփառատոնում Ջիմ Ջարմուշը ներկայացրել Է «Փատերսոն» նոր ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաննի կինոփառատոնում մայիսի 16-ին կայացել Է Ջիմ Ջարմուշի «Փատերսոն» ֆիլմի պրեմիերան՝ ավտոբուսի դիտունակ վարորդի եւ բանաստեղծի մասին, որի դերը կատարում Է Ադամ Դրայվերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Փատերսոն» ֆիլմը պատմում Է ԱՄՆ-ի Նյու Ջերսիի նահանգի Փատերսոն քաղաքում ավտոբուսի վարորդ Փատերսոնի մասին: Սյուժեի ընթացքում բավականին արագ պարզվում Է, որ Փատերսոնը ոչ միայն վարորդ Է, այլեւ բանաստեղծ: Նա ապրում Է հանգիստ կյանքով իր շատ ակտիվ եւ ստեղծագործող կնոջ, որի դերը կատարում Է Գոլշիֆթե Ֆարահանին, եւ գռմռան շան՝ Մարվինի հետ:   

«Սցենարն սկզբնապես այնքան ուժեղ Էր, իսկ հերոսներն այնքան պարզ նկարագրված, որ ես ջանացել եմ դրան չխանգարել»,- մայիսի 16 լրագրողներին ասել Է Դրայվերը: 

«Կարծում եմ՝ հաճախ մարդիկ դժբախտ են, որովհետեւ ապրում են կ՛ամ անցյալում, կա՛մ Էլ ապագայում, իսկ այս զույգն ապրում Է այս պահին: Եվ նա այդ պահի մեջ Է դնում իր պոեզիան, իսկ կինն՝ իր արվեստը»,- ասել Է Ֆարահանին:      

Ջարմուշը հավելել Է, որ այդ ֆիլմն այն մասին Է, թե ինչպես են մարդիկ որոշում, թե ինչ են ցանկանում լինել, եւ ընտրում են իրենց սեփական ուղին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]