Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մարինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը դարձել Է Միջազգային օպերային մրցանակի դափնեկիր

Մարինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը դարձել Է Միջազգային օպերային մրցանակի դափնեկիր

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի սոպրանո Մարիելլա Դեւիան եւ ամերիկացի քնարական տենոր Գրեգորի Կունդեն դարձել են հեղինակավոր Մջազգային օպերային մրցանակի (The International Opera Awards) դափնեկիրներ, որը ոչ պաշտոնապես համարում են օպերային «Օսկար», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պարգեւատրման արարողությունը տեղի Է ունեցել մայիսի 15-ին Լոնդոնի «Սավոյ» թատրոնում, որը մեկտեղել Էր համաշխարհային երաժշտական արվեստի խոշորագույն աստղերի:   

Դեւիան ճանաչվել Է լավագույն երգչուհին՝ առաջ անցնելով հինգ ֆինալիստուհիներից՝ այդ թվում համաշխարհային օպերային բեմի ռուսաստանցի դիվա Աննա Նետրեբկոյից: Կունդեն մրցանակի Է արժանացել «Լավագույն երգիչ» կատեգորիայում:

«Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում հաղթող Է դարձել Մարինյան թատրոնի 35-ամյա սոպրանո Հասմիկ Գրիգորյանը Լիտվայից: Իր ծննդյան օրը երգչուհին նշել Է մայիսի 12-ին: Գրիգորյանի հետ մեկտեղ մրցանակին հավակնում Էին նաեւ ռուսաստանցի սոպրանոներ Եկատերինա Բականովան եւ Աիդա Գարիֆուլինան, Գոլդա Շուլցը եւ Նոզուկո Թետոն Հարավաֆրիկյան Հանրապետությունից եւ Նադին Սիեռան ԱՄՆ-ից:

Մարինյան թատրոնի սոպրանոյի համար այս մրցանակն առաջինը չԷ կարիերայում: 2005 թվականին նա  «Բեմի ոսկե խաչի» Է արժանացել լավագույն դեբյուտի համար, իսկ 2010 թվականին ՝ «Բեմի ոսկե խաչի» լավագույն կատարման համար:

Տղամարդկանց մեջ այս բաժնում հաղթանակ Է տոնել 32-ամյա ֆրանսիացի տենոր Ստանիսլաս դը Բարբեյրակը:    

Ընդհանուր առմամբ պարգեւներ են հանձնվել ավելի քան 20 անվանակարգերում: «Լավագույն օպերային թատրոն» անվանակարգում առաջնությունը շահել Է Հոլանդիայի ազգային օպերան: Լավագույն համաշխարհային պրեմիերայի համար պարգեւը բաժին Է հասել ամերիկացի կոմպոզիտոր Ջենիֆեր Հիգդոնի Սանտա Ֆե օպերայի «Ցուրտ լեռը» բեմադրությունը, իսկ լավագույն փառատոն Է համարվել Գլայնդբոռնի օպերային փառատոնը, որն ամեն տարի տեղի Է ունենում Անգլիայում:  

Առաջին անգամ Միջազգային օպերային մրցանակի հանձնումը տեղի Է ունեցել 2013 թվականին: Ըստ որում ընդամենը երեք տարում այս միջոցառումը կարողացել Է դառնալ Լոնդոնի գլխավոր մշակութային իրադարձություններից մեկը: Մրցանակի կազմակերպիչները բազմիցս ընդգծել են, որ ստուգատեսի գլխավոր նպատակը դասական երաժշտական արվեստի ժողովրդականացումն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]