Սպասվող լրահոս. 16.05.2016
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Մայիսի 15-ը ընտանիքների միջազգային օրն է (International Day of Families). այն հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1993 թվականին: Նպատակը երկրների հասարակությունների ուշադրությունը ընտանիքների խնդիրների վրա սեւեռելն է: Օրվա առթիվ աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են մի շարք միջոցառումներ քննարկումներ: Հայաստանը բացառություն չէ: Այսօր` մայիսի 16-ին, ընտանիքի դերին նշանակությանը, երեխաներին ընտանիք վերադարձնելու հարցերին, ծնելիության խնդիրներին են անդրադառնալու ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, ծնողներ, արվեստագետներ:
«Qatar Airways»-ը կանոնավոր չվերթներ կիրականացնի դեպի Երևան: «Qatar Airways»-ի կանոնավոր չվերթների մեկնարկի հետ կապված ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Հյու Դանլիվին «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն կներկայացնեցն մանրամասներ սպասվող չվերթների հետ կապված: Նշենք, որ «Qatar Airways»-ի առաջին չվերթը տեղի կունենա այսօր` մայիսի 16-ին:
Հանրությունը սպասում է գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցմանը: Մինչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այդ հարցն ուսումնասիրում է, մասնավոր հատվածն արդեն հաշվարկում է, թե ինչ կփոխի գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցումը: Ինչպիսի՞ գնային տեղաշարժ է սպասվում հավանական գնանկումից հետո տնտեսության բոլոր ոլորտներում: Ի՞նչ մեխանիզմներ է պետք օգտագործել իրական գնանկման համար: Հասարակական պաշտպանների միության գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը կանդրադառնա թեմային:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ 4-օրյա պատերազմի համատեքստում ներկաայցնելու է Հայաստանի տնտեսական առաջնահերթությունները:
Այս շաբաթ երկու կարևոր մշակութային իրադարձություն է սպասվում: Թանգարանների միջազգային օրը, Թանգարանների գիշերը: Թանգարաններն ի՞նչ ծրագրերով են հանդես գալու, ի՞նչ միջոցառումների սպասի հասարակությանը: ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Գոհար Սաիյանը և ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանը կներկայացնեն սպասվող ծրագրերը:
Այս տարի լրանում է Երևանի պետական կամերային երգչախմբի 20-ամյակը: Այդ առթիվ այսօր Կամերային երաժշտության տանը կանցկացվի համերգային ծրագիր: Երգչախմբին շնորհավորելու են եկել ճանաչված երաժիշտներ` Մարինե Դեինյան, Քրիստինե Սահակյան, Հովհաննես Ներսեսյան, Պերճ Քարազյան, և, իհարկե, աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյան:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում