Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բաքուն 22 տարիներին բանակցություններն օգտագործել է որպես քող սպառազինվելու և ռազմական ագրեսիայի համար. ՀՀ ԱԳՆ

Բաքուն 22 տարիներին բանակցություններն օգտագործել է որպես քող սպառազինվելու և 
ռազմական ագրեսիայի համար. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1994թ. մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված զինադադարի պահպանումը կողմերի միջազգային պարտավորությունն է, իսկ ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը այդ միջազգային պարտավորության կոպիտ ոտնահարում է եւ ագրեսիայի բացահայտ դրսեւորում: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով զինադադարի կնքման համաձայնագրի 22-ամյակին ընդառաջ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ:

-Պարոն Քոչարյան, այսօր լրանում է 1994թ. մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված զինադադարի համաձայնագրի 22-ամյակը: Այդ կոնտեքստում ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ:

-Նախ արձանագրենք, որ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 1994թ. մայիսի 12-ին կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի կնքումը հնարավոր դարձավ, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը նախաձեռնեց ուղղակի բանակցություններ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ: Սա ապացույց է, որ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացը հնարավոր է միայն բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության պարագայում:

Արձանագրենք նաեւ, որ 1994թ. զինադադարի պահպանումը հանդիսանում է կողմերի միջազգային պարտավորությունը, իսկ ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը նաեւ այդ միջազգային պարտավորության կոպիտ ոտնահարում է եւ ագրեսիայի բացահայտ դրսեւորում:

Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան բոլորին ապացուցեց, որ անցած 22 տարիների ընթացքում Բաքուն օգտագործել է բանակցային գործընթացը որպես քող սպառազինվելու եւ ռազմական ուղով խնդիրը լուծելու համար, ինչը եւ հակամարտության գոտում ստատուս քվոյի պահպանման հիմնական պատճառն էր:

Միանգամայն հասկանալի են Մինսկի խմբի համանախագահող երկրների կոչերն անշեղորեն պահպանել եւ ամրապնդել 1994թ. եռակողմ համաձայնագրով հաստատված զինադադարը՝ որպես խաղաղ բանակցային գործընթացի հիմք: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]