1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

1915-ի դեպքերն անհնար է անտեսել. Իսրայելի նախագահ

1915-ի դեպքերն անհնար է անտեսել. Իսրայելի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը  մայիսի 9-ին այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան՝ իր ողջույնները փոխանցել Սուրբ հողում գտնվող քրիստոնեական եկեղեցիների առաջնորդներին: Ռիվլինի հետ հանդիպմանը հայկական պատրիարքարանում ներկա են եղել Հայ առաքելական, հույն-օրթոդոքս և լատինական եկեղեցու Երուսաղեմի թեմի առաջնորդները:

«Նացիստական ռեժիմը հրեաների դեմ իր ծրագրերն իրականացրել է հաջողությամբ, քանի որ աշխարհը լուռ էր և ոչ թե բարձրայնում աշխարհին Հայոց ցեղասպանության մասին»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, ասել է Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը՝ հույս հայտնելով, որ Ռեուվեն Ռիվլինի նախագահության ընթացքում Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Իր խոսքում Ռիվլինն ընդգծել է, որ Իսրայելը բարոյապես պարտավոր է ճանաչել անցյալ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանությունը, թեև խուսափել է արտահայտել «ցեղասպանություն» տերմինը՝ ավելացնելով, որ «տեղի ունեցածն անհնար է անտեսել»:

«Մենք պարտավոր ենք բարձրաձայնել փաստերի մասին, այլ ոչ թե մերժել այն»,- ասել է Ռիվլինը: Իսրայելի նախագահը շնորհավորել է քրիստոնյաներին մայիսի 9-ի և անցած զատկի տոների առթիվ և ավելացրել, որ մարդու իրավունքների պաշտպանությունն Իսրայելի համար առաջնային խնդիր է:

«Հայերը սպանվել են 1915 թվականին, իմ հարազատները հիշում էին հազարավոր հայ փախստականների: Իսրայելում ոչ ոք չի ժխտում, որ ողջ ազգը գազանաբար սպանվել է: Այսօր ես կաղոթեմ բոլոր զոհերի հոգու հանգստության համար ձեզ հետ Երսուսաղեմում՝  Հայոց պատրիարքարանում»,- իր խոսքն ավարտելով՝ նշել է Ռիվլինը:     


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]