Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դեսպան Արմեն Սարգսյանը հավատարմագիրն է հանձնել Բուլղարիայի Նախագահին

Դեսպան Արմեն Սարգսյանը հավատարմագիրն է հանձնել Բուլղարիայի Նախագահին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն Մայիսի 10-ին իր հավատարմագիրն է հանձնել ԲՀ Նախագահ Ռոսեն Պլևնելիևին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից,  հանդիսավոր արարողությունից հետո Բուլղարիայի Նախագահի և դեսպան Սարգսյանի միջև տեղի է ունեցել առանձնազրույց, որի ընթացքում Նախագահ Պլևնելիևը կարևորել է երկու երկրների միջև պատմականորեն գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը: Միաժամանակ նա նշել է , որ երկու կողմերն էլ առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցությունը խորացնելու դեռևս մեծ ներուժ ունեն: Բուլղարիայի Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի նորանշանակ դեսպանն իր ուժերն ու փորձը կծառայեցնի երկու երկրների հարաբերություններն էլ ավելի զարգացնելու ու լայնացնելու գործին:

Հաղորդագրության մեջ նշված է. «Դեսպան Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, խոստացել է գործադրել հնարավոր բոլոր ջանքերը հայ-բուլղարական հարաբերությունների նոր թափ հաղորդելու համար:

Քննարկվեցին առաջիկայում բարձր մակարդակի երկկողմ այցեր կազմակերպելու հեռանկարները:

ՀՀ դեսպանը Բուլղարիայի Նախագահին համառոտ ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձավ ԼՂ հիմնահարցի կարգավորմանը և Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող վերջին զարգացումներին:

Հանդիպման ավարտին Նախագահ Պլևնելիևը հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին` խոստանալով իր աշխատակազմի և ԲՀ ԱԳՆ ամենայն աջակցությունը նրա առաքելության ընթացքում»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]