Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Լույս է տեսել Առլեն Շահվերդյանի «Գարնանային ռեքվիեմ» գիրքը

Լույս է տեսել Առլեն Շահվերդյանի «Գարնանային ռեքվիեմ» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս է տեսել գրող, բանաստեղծ Առլեն Շահվերդյանի «Գարնանային ռեքվիեմ» նոր գիրքը (գրված 2002–2016 թթ.): Առլեն Շահվերդյանը հրատարակված 5 և էլեկտրոնային 6 գրքերի հեղինակ է և ունի ընթերցողների մեծ բանակ Հայաստանում և արտերկրում: Նրա հանրահայտ գրքերից մեկը՝ «Ապրելու իրավունք» վերնագրով, գրանցված է նաև աշխարհի ամենամեծ՝ Կոնգրեսի գրադարանում (ԱՄՆ):

«Գարնանային ռեքվիեմ» նոր գիրքը գրական էտյուդների, պատմվածքների հեղինակային ժողովածու է, որում ներկայացված են գրողի դիտումները, մտորումները, հուշերը կյանքի ու տարբեր երևույթների, մարդ-բնություն և մարդ-հասարակություն հարաբերությունների, մարդկային կերպարների, ճակատագրերի ու զգացողությունների, քաղաքային մշակույթի, մտահոգություններն ու հորդորները՝ շրջակա միջավայրի, բնության պահպանության մասին:
Ժողովածուն արծարծում է անձնային ու համամարդկային, բնապահպանական, հայրենասիրական, հասարակական, խոհափիլիսոփայական նշանակություն ու ընդգրկում ունեցող արդի խնդիրներ:
Գրքում ներկայացված են նաև հեղինակի գրական բլոգ-կայքից վերցված բնապահպանական նյութեր:
«Գարնանային ռեքվիեմ» գիրքը հասցեագրված է ընթերցողների լայն շրջանի:
Գրքի մասին ընդգրկուն երկլեզու տեղեկույթը, ինչպես նաև «Լիմուշ» տպագրատանը գրքի տպագրությունը ներկայացնող բացառիկ տեսահոլովակը ներկայացված են Առլեն Շահվերդյանի գրական բլոգ-կայքում:
Գիրքը տպագրվել է «Լիմուշ» տպագրատանը և ունի հրատարակչական բարձր որակ: Հեղինակը խորին շնորհակալություն է հայտնում «Լիմուշ» տպագրատան ամբողջ անձնակազմին գրքի լույս ընծայման հարցում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի, բարեխղճության և սրտացավության համար:
Գիրքը վաճառվում է միայն «Նոյան տապան» հանրահայտ գրախանութում: Հեղինակը շնորհակալություն է հայտնում նաև «Նոյան տապան» հանրահայտ և սիրված գրախանութի ամբողջ անձնակազմին՝ գրքի նկատմամբ ցուցաբերած գորովալից վերաբերմունքի համար:
Գրքի հեղինակը լիահույս է, որ իր՝ թվով հինգերորդ, տպագիր գիրքը՝ «Գարնանային ռեքվիեմը» շուտով կհասնի իր ընթերցողին: Նա երախտապարտ է իր չափածո և արձակ ստեղծագործությունների ու գրքերի նկատմամբ ընթերցողների բազմամյա ուշադրության, մշտական գորովալից վերաբերմունքի և ջերմ գնահատանքի համար:
Հեղինակը տրամադրել է գրքի տպագրության ընթացքը ներկայացնող տեսահոլովակ: 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]