Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«ԴՎԻՆ»-ը վերակառուցող ընկերությունն այս տարի 20 միլիոն դոլարի ներդրում կանի

«ԴՎԻՆ»-ը վերակառուցող ընկերությունն այս տարի 20 միլիոն դոլարի ներդրում կանի

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «ԴՎԻՆ» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերության ներկայացրած ծրագրով նախատեսվում է «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքներն ավարտել մինչև 2019 թվականը՝ կատարելով անհրաժեշտ չափի ներդրումներ` ըստ ներդրումային ծրագրի:

««Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցումն իրականացվում է «լյուքս» դասի հինգաստղանի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան: Բացի այդ, հյուրանոցային համալիրը ներառելու է նաև այլ կառույցներ, մասնավորապես առանձին «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր» («Apartments Plaza»), որը կներկայացնի իրենից բարձրահարկ մասնաշենք, որտեղ գտնվելու են առնվազն 60 «լյուքս» դասի բնակարաններ: «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր»-ի («Apartments Plaza»-ի) վերևի հարկում նախատեսվում է ունենալ հարթակ ուղղաթիռի համար: Նախատեսվում է հյուրանոցային համալիրի ռեբրենդինգ և նրա վերանվանում՝ «Դավիթ Բեկ» հյուրանոցի»,- ասաց Սահակյանը:

Նրա խոսքով՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների հետ կապված գնորդը կրում է պատասխանատվություն ՀՀ օրենքով սահմաված կարգով: Ընթացիկ տարվա ընթացքում ներդրումները կհասնեն 20 մլն դոլարի: Նախատեսվում է ևս 70 մլն դոլարի ներդրում հյուրանոցային համալիրում:

«Ես համաձայնեցի, որ այս հարցը քննարկենք, քանի որ ներդրում է՝ ցանկություն չունեմ խոչընդոտելու»,- իր հերթին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հանձնարարելով փաստաթղթերի ձևակերպումների հետ կապված ուշադրությամբ շարունակել աշխատանքներն առաջիկա օրերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]