Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մոտ ժամանակներս պլանավորվում է ԵԱՀԿ մասնակցությամբ ԼՂ հարցով հանդիպում. Լավրով

 Մոտ ժամանակներս պլանավորվում է ԵԱՀԿ մասնակցությամբ ԼՂ հարցով հանդիպում. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ ժամանակներս պլանավորվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ ԼՂ հիմնահարցի կապակցությամբ հանդիպում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Պլանավորում ենք, որովհետև գործը նման բարձր ուշադրություն է պահանջում: Մոտակա շփումը, երևի թե, շուտով կհամաձայնեցնենք: Բնականաբար, համանախագահների և կողմերի մասնակցությամբ: Այս աշխատանքը նման կոլեկտիվ ֆորմատ է պահանջում»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե նախատեսվո՞ւմ է արդյոք ԼՂ հիմնահարցի շուրջ հանդիպում մոտ ժամանակներս:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am