Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լրատվամիջոցների ներկայացուցիչները Իվետա Մուկուչյանի առաջին փորձը լավագույն ելույթ են համարել

Լրատվամիջոցների ներկայացուցիչները Իվետա Մուկուչյանի առաջին փորձը 
լավագույն ելույթ են համարել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրատվամիջոցների ներկայացուցիչները երգչուհի Իվետա Մուկուչյանի «Եվրատեսիլ- 2016»-ի առաջին փորձը լավագույնն են համարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Իվետա Մուկուչյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Ըստ լրատվամիջոցների ներկայացուցիչների քվեարկության` մեր երեկվա ելույթը կիսաեզրափակչի մասնակիցների շրջանում լավագույնն էր: Հիասքանչ է»,-նշել է նա: Մուկուչյանն իր առաջին փորձն է արել եվրատեսիլյան բեմում մայիսի 2-ին: Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ «Եվրատեսիլ- 2016»-ին Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը: Միջազգային հանրությանը Իվետան կներկայանա գերզգացմունքային LoveWave ստեղծագործությամբ: Երգի միջազգային մրցույթը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա մայիսի 10-ին առաջին կիսաեզրափակիչ ընթացքում՝ 7-րդ համարի ներքո:  «Եվրատեսիլ-2016»-ին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]