Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Այսօր ողջ հայ ազգը միասնական է ու զինվորագրված. Վահրամ Բաղդասարյան

Այսօր ողջ հայ ազգը միասնական է ու զինվորագրված. Վահրամ Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կոչ է անում ավելի զգույշ լինել հայկական բանակի սպառազինության հետ կապված պնդումներում, քանի որ խոսքը գնում է հաղթանակած բանակի մասին: Պատգամավորն այս մասին խոսել է Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ: «Մենք հաղթել ենք շնորհիվ մեր հրամանատարական կազմի պրոֆեսիոնալության և զինվորի մարտական հոգու: Պետք չէ խլրտումներ մտցնել, քանի որ այսօր ամբողջ հայ ազգը միասնական է և զինվորագրված է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բաղդասարյանը:

Վահրամ Բաղդասարյանը հավելեց, թե թյուր պնդումներ են, որ առաջնագծում անապահով խավի երեխաներն են և ավելացրեց, որ իր բարեկամները նույնպես առաջնագծում են: Այդուհանդերձ, ըստ նրա, առաջնագծի անապահով բոլոր ընտանիքները հսկողության և ուշադրության կենտրոնում են:

«Կարող եք բոլոր տեղերում հետաքրքրվել, նույնիսկ ԱԺ պատգամավորների շրջանում և կտեսնեք, որ բոլորը վարկ ունեն: Գաղտնիք չէ, որ մեր երկրում կա մի ստվար զանգված, ովքեր ունեն վարկեր ու խնդիրներ, սակայն դա կապել սահմանի հետ, տարանջատում մտցնել մեր ընտանիքների և զինվորների մեջ,  անընդունելի եմ համարում: Այսօր բոլորն են զինվորագրված, Հայաստանը, Արցախը և սփյուռքը միասնական են»,- ասաց նա:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]