1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ադրբեջանական հրետակոծությունը Մատաղիսին նյութական վնասներ է պատճառել

Ադրբեջանական հրետակոծությունը Մատաղիսին նյութական վնասներ է պատճառել

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական հրետակոծությունից Մատաղիսում կոտրվել են մի շարք տների ու գյուղի դպրոցի ապակիները, վնասվել են էլեկտրալարեր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մատաղիս գյուղի դպրոցի տնօրեն, համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Գեղամ Աղաջանյանը (Մատաղիսի գյուղապետ Զավեն Անդրեասյանը ևս վիրավորվել է ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով- հեղ.):

«Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը ադրբեջանական կողմը գյուղի ուղղությամբ կրակել է 30 արկ: Պայթյունից, բեկորներից կոտրվել են տների, ինչպես նաև դպրոցի ապակիներ: Ի դեպ, դպրոցի այն ապակիներն են կոտրվել, որոնք նախորդ հրետակոծությունից վնասվել էին և մենք նորն էինք տեղադրել»,-ասաց Գեղամ Աղաջանյան: Նա ընդգծեց, որ գյուղի վերականգնողական աշխատանքները շարունակվում են, վնասված տանիքները վերականգնվում են, կոտրված ապակիները նորերով են փոխարինվում: Նրա տեղեկացմամբ` այս գիշեր նաև էլեկտրական լարեր էին վնասվել, բայց արդեն վերականգնվել են:

Անդրադառնալով Մատաղիս համայնքի ղեկավար Զավեն Ավանեսյանի առողջական վիճակին, Գեղամ Աղաջանյանը տեղեկացրեց, որ բավական լավ է, քայլում է: Մի երկու անգամ արդեն գյուղ է եկել, բայց դեռ կազդուրման կարիք ունի:   

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը ադրբեջանական կողմը տանկերի, տարբեր տրամաչափի ականանետերի, թնդանոթների, TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային համակարգերի ու ՄՄ-21 (Գրադ) կայանքների կիրառմամբ շարունակել է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ՊԲ մարտական դիրքերը` արձակելով ավելի քան 240 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի արևելյան, հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով: ՄՄ-21 (Գրադ) կայանքներից հրետակոծության է ենթարկվել Մատաղիս խաղաղ բնակավայրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]