Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարչապետն ակնկալում է, որ գազի սակագնի նվազումը կհանգեցնի նաև էլեկտրաէներգիայի սակագնի նվազման

 Վարչապետն ակնկալում է, որ գազի սակագնի նվազումը կհանգեցնի նաև 
էլեկտրաէներգիայի 
սակագնի նվազման

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ Հայաստանի բնակչությանը մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատախանի ժամանակ ՀՀ վարչապետը, պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, ընդգծեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն արդեն հայտարարել է, որ գազի սակագինը նվազեցնելու հայտով կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

«Թե ինչ արդյունք կունենանք, կքննարկի անկախ հանձնաժողովը, սակայն նախնական իրենց մոտեցումն է, որ բնակչության համար գազի սակագինը 1000 խորանարդ մետրի դիմաց 156 հազար դրամից կիջեցվի մոտ մինչեւ 146 հազար դրամ: Նաեւ 10 հազար խմ ավել ծախսողների համար սակագինը 277 դոլարից կնվազի մինչեւ 256-256 դոլարի: Իհարկե, առավել ճշգրիտ վերջնական արդյունքը հանձնաժողովը կքննարկի եւ կտրամադրի հանրությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Վարչապետը հավելեց, որ ինքն ակնկալում է, որ գազի սակագնի նվազեցումը ինքնաբերաբար հանգեցնելու է նաև էլեկտրաէներգիայի սակագին նվազեցման: «Ես ուղղակի համոզված եմ, որ եւ գազի, եւ էլեկտրաէներգիայի սակագինը կնվազեցվի»,- եզրափակեց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]