Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քառօրյա մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը կորցրել է 4 սանիտարական մեքենա

 Քառօրյա մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը կորցրել է 4 
սանիտարական մեքենա

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի սկզբի քառօրյա մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը կորցրել  է 4 սանիտարական մեքենա: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրվաիրված ասուլիսին նշեց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:

«Մի դեպքում զինվորի վիրավորվելու վայրը սահմանագծին այնքան մոտ էր, որ սանիտարական մեքենան հակառակորդի կողմից նպատակային խոցվեց: Մի դեպքում էլ մեքենան ամբողջությամբ պայթել է, բարեբախտաբար անձնակազմը մեջը չի եղել: Սանիտարական մեքենայի վնասվելու բոլոր դեպքերում բժշկական անձնակազմի շրջանում, բարեբախտաբար, զոհեր չենք ունեցել»,-ասաց Կամավոր Խաչատրյանը:

Կամավոր Խաչատրյանը տեղեկացրեց, որ հոսպիտալներն ապահովված են և’ բուժանձնակազմով, և’ անհրաժեշտ բուժսարքավորումներով: Նա նշեց, որ պատերազմական գործողությունների ընթացքում հնարավոր է եղել որակավորված բուժում կազմակեպել Մարտակերտի հոսպիտալում: Դա ենթադրում է, որ այդ հոսպիտալը հագեցած է բժշկական սարքավորումներով: Ըստ նրա` բոլոր վիրավորները բուժումը կստանան Հայաստանում ու Արցախում, եթե կլինեն դեպքեր, որ անհրաժեշտություն կառաջանա վիրավորներին տեղափոխել այլ երկրները, ապա պետությունը դա կկազմակերպի:

Անդրադառնալով այն հարցին, որ պատերազմական օրերին այլ երկրներից հայ բժիշկներ են ժամանել Հայաստան, Կամավոր Խաչատրյանը նշեց, որ դա ամենևին կապված չէ նրա հետ, որ այստեղ բժիշկների պակաս կա:

«Արտերկրում ապրող մեր հայրենակիցները ցանկանում էին ինչ-որ ձևով ձեռք մեկնել բանակին: Մենք այդ իրավիճակում բոլոր խնդիրները լուծում էինք, բայց որոշեցինք չմերժել մեզ առաջարկած օգնությունը: Մարդիկ պարզապես ցանկանում են օգնել, բայց ասեմ, որ մենք բանակի ունեցած ռեզերվի չնչին տոկոսն ենք օգտագործել»,-ավելացրեց Կամավոր Խաչատրյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]