1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռազմական բժիշկները 100 տոկոսով կատարել են իրենց առջև դրված խնդիրները.Կամավոր Խաչատրյան

Ռազմական բժիշկները 100 տոկոսով կատարել են իրենց առջև դրված 
խնդիրները.Կամավոր Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան չորսօրյա պատերազմի ընթացքում ռազմական բժիշկները 100 տոկոսով կատարել են իրենց առջև դրված խնդիրները: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

Քառօրյա պատերազմի ընթացքում ռազմաբժշկական ծառայությունը կազմակերպել է 6-րդ և 9-րդ պաշտպանական շրջանի բժշկական ապահովումը: Կամավոր Խաչատրյանի տեղեկացմամբ, ուժերը և միջոցները եղել են բավական լավ վիճակում, արդյունքում բոլոր վիրավորներին ժամանակին և ճիշտ կազմակերպված բժշկական օգնություն է տրամադրվել: Ռազմական բժիշկների կողմից իրականացվել են գործողություններ հետագայում բարդություններից խուսափելու համար: Ճիշտ կազմակերպված աշխատանքի շնորհիվ ռազմական բժիշկները կարողացել են անել հնարավորը վիրավորվածների շրջանում հաշմանդամության տոկոսը նվազեցնելու համար:

Չորսօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմն ունեցել է 125 վիրավոր: Նույն ժամանակահատվածում գրանցվել է հոսպիտալային մահվան երկու դեպք` Մարտակերտի հոսպիտալում: Կամավոր Խաչատրյանը նշեց, որ այդ վիրավորներին հնարավոր չի եղել փրկել:

«Ներկայում 125 վիրավորներից 87-ը դուրս են գրվել: Նրանք այն վիրավորներն են, որոնք լիարժեք ապաքինված են: Իհարկե, որոշակի ուշացրել ենք իրենց դուրսգրումը` պայմանավորված հոգեբանական աշխատանքների կատարմամբ: Դուրս գրված զինծառայողները վերադարձել են ծառայության: Ներկայում ծայրահեղ է գնահատվում 3 զինծառայողի առողջական վիճակը: Հույս ունենք, որ շուտով այս վիճակից դուրս կգան»,-ասաց Կամավոր Խաչատրյանը:  

Պատերազմական օրերին ռազմական բժիշկները պահպանել են գոյություն ունեցող «ոսկյա մեկ ժամվա» սկզբունքը: Այս մասին տեղեկացրեց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Տիգրան Ավետիսյանը: Արդյունքում կանխվել են մահացության հնարավոր դեպքերը:

«Եթե ոսկյա մեկ ժամվա մոտեցումները չկիրառվեին, ապա մենք կունենայինք ոչ թե ցածր ցուցանիշով ծանր վիրավորներ, այլ նրանք կկազմեին 50-60 տոկոսը: Այսինքն` եղած վիճակագրական տվյալները խոսում են այն մասին, որ վիրավորը մեկ ժամվա ընթացքում է հասել որակավորված բուժօգնության փուլ»,-ասաց Տիգրան Ավետիսյանը:

Նրա տեղեկացմամբ, բժիշկներն այնպես են աշխատել, որ վիրավորին արհեստական շնչառական ապարատ են միացրել հենց ռազմի դաշտում: Ըստ Կամավոր Խաչատրյանի, պատերազմի օրերին ռազմակա բժիշկները գերազանցել են բոլոր ցուցանիշները, որոնք հայտնի են ռազմաբժշկությանը:

Ապրիլյան չորսօրյա պատերազմից հետո հակառակորդը շարունակում է կրակել թե զինծառայողների, թե քաղաքացիական անձանց ուղղությամբ: Կամավոր Խաչատրյանի տեղեկացմամբ` պատերազմից հետո հակառակորդի կրակոցներից վիրավորվել են 34 զինծառայող: Բոլոր այն դեպքերում, երբ անհրաժեշտ է եղել վիրահատություն, այն կատարվել է: Ընդհանուր առմամբ, այս օրերին հոսպիտալներում կատավել է 148 վիրահատություն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]