Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԻՆ-ի նախնական տվյալներով 63 երթուղու ավտոբուսի պայթյունից զոհվել է մեկ մարդ

ԱԻՆ-ի նախնական տվյալներով 63 երթուղու ավտոբուսի պայթյունից զոհվել է մեկ մարդ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ապրիլի 25-ի երեկոյան Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կան 6 տուժած և 1 զոհ: Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել թիվ 63 երթուղու ավտոբուսում: Ըստ նախնական տվյալների՝ կան 6 տուժած և 1 զոհ: Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:

Պարզվել է, որ թիվ 63 երթուղուն պատկանող Bogdan մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով 1963 թ. ծնված Հ. Մ.-ը, 1979 թ. ծնված Ա. Ե.ը, 1971 թ. ծնված Հ. Թ.-ը, 2002 թ. ծնված Է. Գ., 2001 թ. ծնված Ա. Մ.-ը, 2001 թ. ծնված Ռ. Խ.-ը 

ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Է. Գ.-ի և Ռ. Խ.-ի առողջական վիիճակը գնահատել են ծանր, Ա. Մ.-ը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:

Դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ՓԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Ցոլակյանը, ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը և ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և երկու մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում է գտնվում ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Լուսանկարը՝ ֆեյսբուք սոցիալական ցանցից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am