Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

Մեկնարկել է «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությունը. ՈՒՂԻՂ


ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել է «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությունը: «Արմենպրես»- ի փոխանցմամբ` ընտրող հանձնաժողովի համանախագահ, ճանաչված դերասան Ջորջ Քլունին հաղթողին կհանձնի անդրանիկ «Ավրորա» մրցանակը։ Միջոցառմանը ներկա է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։

Մրցանակի չորս հավակնորդներն են Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, Թոմ Քաթինան՝Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից, և Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից: Մրցանակի դափնեկիրը ստանալու է հարյուր հազար ԱՄՆ դոլարի պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն` 1 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

The Aurora Prize for Awakening Humanity/«Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկն է։ Հիմնադիրները փորձում են ձեւավորել մարդասիրական համաշխարհային նոր շարժում։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով:

Մրցանակաբաշխության ընթացքում կշնորհվի նաեւ «Սկզբունքային լրագրություն» խրախուսական մրցանակը, որը սահմանվել է Ժուռնալիստների միջազգային կենտրոնի (ICFJ) եւ 100 LIVES նախաձեռնության կողմից եւ կոչված է ճանաչման արժանացնելու այն խիզախությունը, նվիրվածությունն ու ազդեցությունը, որոնք լրագրողը ցուցաբերել է հումանիտար ծայրահեղ ճգնաժամային իրավիճակում գտնվող վայրերից լրատվություն տրամադրելիս:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ