Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

ԼՂՀ ՊԲ-ն նոր տվյալներ է տրամադրել խոցված ադրբեջանական ուղղաթիռի մասին

ԼՂՀ ՊԲ-ն նոր տվյալներ է տրամադրել խոցված ադրբեջանական ուղղաթիռի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային ղարաբաղի Հանրապետության պատպանության բանակը հրապարակել է նոր տվյալներ ապրիլի 2-ին խոցված ադրբեջանական ուղղաթիռի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը:

ԼՂՀ ՊԲ հայտարարության մեջ ասվում է. «2016թ. ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը խոցել է ադրբեջանական ռազմաօդային ուժերին պատկանող ՄԻ-24G հարվածային ուղղաթիռը, որը ռազմական թռիչք էր իրականացնում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ:Խոցված ուղղաթիռի ընկման վայրից առգրավվել են.

- թռիչքային քարտեզներ;

- օդաչուի պլանշետը;

- գիշերային տեսանելիության սարքավորման շահագործման կարգը;

- ուղղաթիռի օդաչուներից մեկի անձնական նոթատետրը;

- УКВ ACR500-A 30-420 մՀց տիպի ռադիոկայան

- АРК-У2 տիպի ռադիոկողմնացույց;

- САРПП-12 տիպի չվերթի տվյալները ձայնագրող սարք՝ ձայներիզներով;

- սաղավարտին ամրացված գիշերային տեսանելիության սարքի մաս;

- 8 արկ ունեցող 20 մմ թնդանոթի 10 միավոր;

- օպտիկա-էլեկտրոնային համակարգի մոդուլ՝ գիրոկայունացվող հարթակով

Առգրավված գույքի (թռիչքային փաստաթղթեր) տվյալների վերլուծությանհամաձայն՝ պարզ է դարձել, որ

2016թ. մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում խոցված ՄԻ-24Gուղղաթիռը էսկադրիլիայի կազմում «Կալա» օդանավակայանից իրականացրել էթռիչք դեպի «Ժդանովսկ» օդանավակայան՝ «Քյուրդամիր» օդանավակայանումտարանցիկ վայրէջք կատարելով; Թռիչքային քարտեզի վրա ուրվագծված երթուղին և դրված թիրախները վկայում են,որ անձնակազմին խնդիր էր դրված ԼՂՀ տարածքի խորքում՝ շփման գծից 3-10 կմխորության վրա գտնվող թիրախներին հարվածներ հասցնելու համար; Թռիչքային քարտեզի համաձայն՝ մարտի մեջ օդուժ մտցնելու ժամկետներըկրճատելու համար պատրաստված էր ցատկահրապարակ; Լյալյա-Իլյագի լեռան շրջանում ցանցի միջոցով ցուցադրված է ռազմականավիացիայի մի խումբ ուղղաթիռների հետ օդային կարգավորիչի աշխատանքիհնարավոր ուղղությունը; Խոցված ուղղաթիռի թռիչքի ընդհանուր տևողությունը կազմում է շուրջ 30 ժամ; Օբյեկտիվ վերահսկողության տվյալ ձայներիզում մատնաշված է երեք առանձինթռիչքների կատարում, այդ թվում նաև՝ վերջին թռիչքի կատարումը: Տվյալ տեղեկատվությունը ԼՂՀ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, որպեսզի դրա հետ ծանոթանան Երևանում հավատարմագրված օտարերկրյա երկրների ռազմական կցորդները:

ԼՂՀ ՀՕՊ ուժերի ռադիոտեղորոշման հետախուզության տվյալների համաձայն՝ 4-օրյա ագրեսիայի ընթացքում արձանագրվել է Ադրբեջանի զինուժի մինչև 60 ուղղաթիռային թռիչք, որից 40-ի դեպքում ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառվել են տարբեր տիպի զինատեսակներ, որը հաստատվում է ՄԻ-24G ուղղաթիռի անկման վայրում գտնված ավիացիոն զինատեսակների, տեխնիկական գույքի, թռիչքային քարտեզների, օդաչուի նոթատետրի վերլուծությամբ, ինչպիս նաև САРПП-12 տիպի ժապավենի վերծանմամբ:

Ադրբեջանական զինուժի գործողությունները, ինչպես նաև խոցված ՄԻ-24Գ ուղղաթիռից առգրավված փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած 4-օրյա ռազմական ագրեսիան նախօրոք պլանավորված է եղել ադրբեջանական ղեկավարության կողմից»:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]