Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Ապրիլ

Երեւանում Լավրովի Արարատ լեռը լուսանկարելը հիսթերիա է առաջացրել Ադրբեջանում եւ Թուրքիայում

Երեւանում Լավրովի Արարատ լեռը  լուսանկարելը հիսթերիա է առաջացրել Ադրբեջանում եւ Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Երեւանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օդանավակայանում լուսանկարել է Արարատ լեռը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացացիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում տեղադրել է Լավրովի` Արարատը լուսանկարելու պահն արտացոլող պատկերը` գրառելով. «Արարատն այսօր զմայլեց իր գեղեցկությամբ: Սերգել Լավրովը եւս չդիմացավ եւ լուսանկարեց լեռը»:  Այդ իրողությունը նոր հիսթերիա է առաջացրել Ադրբեջանում եւ Թուրքիայում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, սոցկայքի ադրբեջանցի եւ թուրք օգտատերերն իրենց երկրներից պահանջել են նոտաներ հղել ՌԴ ԱԳՆ-ին: 

Մարիա Զախարովան այդ հիսթերիկ արձագանքի հետ կապված գրառել է. «Հայաստանի ՍՍՀ զինանշանում Արարատը լինելու հետ կապված Թուրքիայի կառավարության բողոքին ի պատասխան արտգործնախարար Չիչերինն ասել էր. «Թուրքիայի դրոշի վրա էլ Լուսինն է պատկերված, բայց Լուսինը Թուրքիայի տարածքի մաս չէ»«:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ