Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ջորջ Քլունին արդեն Հայաստանում է

Ջորջ Քլունին արդեն Հայաստանում է

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան ճանաչված դերասան և ռեժիսոր Ջորջ Քլունին արդեն Հայաստանում է:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ`  նա ժամանել է Երևան` ապրիլի 24-ին մասնակցելու «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությանը:

Ավելի վաղ մրցանակաբաշխությանը ժամանելու նպատակով Հայաստան է ժամանել ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը:

 «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով: Դափնեկիրն ստանալու է 100.000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ «Ավրորա» մրցանակը շնորհվելու է ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երեւանում։  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]