1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԼՂՀ արտգործնախարարը մեկնաբանել է «Լավրովի» փաստաթղթի վերաբերյալ շրջանառվող լուրերը

ԼՂՀ արտգործնախարարը մեկնաբանել է «Լավրովի» փաստաթղթի վերաբերյալ շրջանառվող 
լուրերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում Արցախն առաջնորդվում է ոչ թե ԶԼՄ-ների հրապարակումներով, այլ բացառապես պաշտոնական հայտարարություններով։ Այդ մասին ապրիլի 21-ին ԼՂՀ ԱԺ լիագումար նիստում կայացած՝ օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ ասել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը պատասխանելով ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ, պատգամավոր Արթուր Թովմասյանի հարցին՝ ռուսական «Իզվեստիա» թերթի հրապարակմամբ շրջանառվող այն տեղեկատվության վերաբերյալ, որ գոյություն ունի հակամարտության կարգավորման «Պուտինի» կամ «Լավրովի» փաստաթուղթ:

«Մեր քաղաքականությունն իրականացնելիս մենք չենք առաջնորդվում մամուլի հրապարակումներով: Կոչ կանեի որպեսզի բոլորն էլ որպես հիմք ընդունեին միայն պաշտոնական հայտարարությունները»,- ընդգծել է ԼՂՀ արտգործնախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]