1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհակալական նամակ է ուղարկել Բասկերի երկրի խորհրդարանին

ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհակալական նամակ է ուղարկել Բասկերի երկրի խորհրդարանին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ապրիլի 20-ին շնորհակալական նամակ է ուղարկել Բասկերի Երկրի խորհրդարանի նախագահ Բակարտչո Տեխերիա Օտերմինին՝ ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ ապրիլի 14-ին միաձայն ընդունված հռչակագրի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

«Այս հռչակագիրը չափազանց կարևոր է Արցախի ժողովրդի համար: Սա ոչ միայն քաղաքական փաստաթուղթ է, որը կոչ է անում  զինադադարի անհապաղ վերականգնման ու ամրապնդման  և, միանշանակ, սատարում է բանակցությունների ու ժողովրդի կամարտահայտության միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլ նաև շատ կարևոր ուղերձ է, որ մենք միայնակ չենք՝ խաղաղ, անվտանգ և ժողովրդավար ապագայի համար մեր պայքարում, և չնայած մեզ բաժանում են հազարավոր կիլոմետրեր, այնուամենայնիվ,  մենք միավորված ենք նույն տեսլականի և նույն արժեքների շուրջ»,- ասված է Աշոտ Ղուլյանի շնորհակալական նամակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]