Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՄ-ն մտահոգ է Հայաստանի սահմաններից մեկի փակ, մյուսի` կրակի տակ լինելու հանգամանքով

ԵՄ-ն մտահոգ է Հայաստանի սահմաններից մեկի փակ, մյուսի` կրակի տակ լինելու 
հանգամանքով

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի սահմաններից մեկի փակ լինելու, իսկ մյուսի` կրակի տակ լինելու հանգամանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 19-ին Երևանում հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի մեկնարկին նվիրված համաժողովի ժամանակ: Քիչ ուշ լրագրողների հետ զրույցում դեսպան Սվիտալսկին, հարցին ի պատասխան, թե ինչ է անում Եվրամիությունը նշյալ մտահոգությունը վերացնելու ուղղությամբ, ասաց. «Առաջինը մենք պետք է խաղաղ կարգավորում գտնենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որից հետո պետք է բարելավել հարաբերությունները Հայաստանի ու Թուրքիայի միջև, դա կբերի հայ ժողովրդի համար շատ բարենպաստ պայմանների»:

Նրա խոսքով` խաղաղ ու բաց սահմանները կօգնեն Հայաստանին տնտեսական առաջընթաց արձանագրել: «Դա կօգնի ենթակառուցվածքների զարգացմանն ու մեծ թվով զբոսաշրջիկների ներգրավմանը: Անցյալ շաբաթ ես Տավուշում էի: Եվրոպական որոշ երկրների ներկայացուցիչներ խորհուրդ չեն տալիս, որ զբոսաշրջիկները ճամփորդեն Հայաստանի հյուսիսային սահման, որը շատ մոտ է Ադրբեջանի հետ սահմանին, իսկ այդ շրջանը հանդիսանում է Հայաստանի ամենատեսարժան վայրերից մեկը, որը կարող է գրավիչ լինել շատ-շատ զբոսաշրջիկների համար: Թուրքիայի հետ սահմանը ավելի կուժեղացնի առևտուրն ու կսերտացնի մարդկանց միջև շփումները: Եթե Գյումրիի բնակիչները կարողանան ազատ ճամփորդել Կարս, իսկ այնտեղից` հեշտորեն Գյումրի, դա մեծ եկամուտներ կբերի»,-նկատեց եվրոպացի պաշտնոնյան:

Պյոտր Սվիտալսկին շեշտեց, որ Եվրամիությունն ունի ծրագրեր ու հատկացված գումար Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների հարաբերությունների ստեղծման համար, ինչը քաղաքական առումով դժվար իրագործելի է: «Գոյություն ունեն որոշակի նախապաշարմունքներ, բայց միևնույն ժամանակ մենք պատրաստ ենք ավելի ինտենսիվ դարձնել մեր աշխատանքները, որ այդ ոլորտում որոշակի հաջողություններ գրանցենք: Մենք ունենք նաև երկրաժամկետ իրականացվող ծրագիր, որը պատրաստ ենք շարունակել. այն ուղղված է Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը»,-ընգծեց բանախոսը: Նրա նշեց, որ Եվրամիության հաջողությունը հիմնված է համերաշխության վրա, և հույս հայտնեց, որ մի օր այս տարածաշրջանում ևս կհաստատվի համերաշխություն: «Համերաշխությունը եվրոպացու ինքնության մասն է, ու եթե այս տարածաշրջանը ցանկանում է Եվրոպայի մաս կազմել, այստեղ էլ պետք է ստեղծվի այդ համերաշխությունը: Հայերն ու ադրբեջանցիները պետք է պատրաստ լինեն հակամարտության խաղաղ հանգուցալուծման»,-եզրափակեց ԵՄ պատվիրակության ղեկավարը Հայաստանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]