1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սպասվող լրահոս. 19.04.2016

 Սպասվող լրահոս. 19.04.2016

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Ինչո՞ւ են գերբնակեցված Հայաստանի կալանավյարերը, ի՞նչ անել հայաստանյան բանտերի գերբնակեցման խնդիը լուծելու համար: Այս հարցի քննարկման համար այսօր` ապրիլի 19-ին, Երևանում կանցկացվի կլոր սեղան: Հանդիպման նպատակն է ներկայացնել և քննարկել Հայաստանում ու Արևելյան գործընկերության երեք այլ երկրներում`Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, բանտերի գերբնակեցման դեմ պայքարի նպատակով կատարված  ուսումնասիրության արդյունքները:

Մեկնարկում է «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում»  ծրագիրը: Այն իրականացնում է «Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոն»-ը, ՄԱԿ-ի Զարգազման ծրագրի հետ համագործակցությամբ: Նախաձեռնողները մանրամասն կներկայացնեն, թե կոնկրետ ինչ աջակցության մասին է խոսքը, և այդ աջակցությունը ինչ խնդիր է լուծելու:

Այսօր անցկացվելու է Ռամկավար ազատական կուսակցության Սփյուռքի կառույցների ներկայացուցիչների եռօրյա խորհրդակցական հավաքի բացման նիստը:  Մասնակցելու են ԱՄՆ-ի, Կանադայի, Լիբանանի, Հունաստանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի, Հայաստանի և այլ երկրների կուակցության կառույցների ներկայացուցիչները: Օրակարգում ընդգրկված են քառօրյա պատերազմի հետևանքների վերացմանը, արտասահմանում քարոզչական-լոբբիստական աշխատանքներին վերաբերող հարցեր:

Մեկնարկում է «Ամէն» միջազգային երաժշտական և դրամատիկական շոուն` նվիրված Հայոց ցեղասպանության եւ բոլոր ժամանակների ցեղասպանությունների զոհերի հիշատակին: Նախագծի մեկնարկը տրվելու է Իտալիայի Վերոնա Քաղաքում: Նախագծի ստեղծագործական թիմի, ինչպես նաև նախագծի գործընկեր կառույցների ներկայացուցիչներ կներկայացնեն ծրագրի նպատակն ու առաջիկա անելիքները:

Ցեղասպանությունների թեմային պատրաստվում են անդրադառնալ եզդիներն ու ասորիները: «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում» ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը, Ֆրանսիայի եզդիների ֆեդերացիայի նախագահ Թամար Մհոլին, Եվրոպայում ասորիների ֆեդերացիայի նախագահ Լադո Հոբիլը թեմայի վերաբերյալ կներկայացնեն իրենց դիտարկումները։ Նշենք, որ ապրիլի 21-ին Երևանի Օղակաձև զբոսայգում տեղի կունենա 2014թ-ին օգոստոսին Իրաքի Շանգալ նահանգի ցեղասպանության ենթարկված եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող` աշխարհում առաջին հուշարձան-կոթողի բացումը։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]