Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հաշտեցման անկյունաքարն է. գերմանացի գործիչներ

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հաշտեցման անկյունաքարն է. 
գերմանացի գործիչներ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի Յենա քաղաքի կենտրոնական պուրակներից մեկում ապրիլի 17-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացումը և Օրհնության կարգը՝ Ձեռամբ Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի Թեմի Առաջնորդ Գարեգին Արքեպիսկոպոս Բեկչյանի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը և Յենայի քաղաքապետ Ալբրեխտ Շրյոթերը, որոնք իրենց ելույթներում նշել են, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հաշտեցման անկյունաքարն է:

Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի և Լանդթագերի պատգամավորներ, Յենայի քաղաքապետարանի աշխատակիցներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]