Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

100 տարի առաջ հայերի հետ կատարվածը Գերմանիայում պետք է դասվի ցեղասպանությունների շարքին. Բունդեսթագի CDU/CSU խմբակցության ղեկավար

100 տարի առաջ հայերի հետ կատարվածը Գերմանիայում պետք է դասվի 
ցեղասպանությունների շարքին. Բունդեսթագի CDU/CSU խմբակցության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 100 տարի առաջ Օսմանյան Կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված հետապնդումներն ու վայրագությունները պետք է Գերմանիայում դասվեն ցեղասպանությունների շարքին: Այդ մասին Passauer Neue Presse թերթին տված հարցազրույցում նշել է Բունդեսթագի Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեասոցիալական միություն» (CDU/CSU) խմբակցության ղեկավար Ֆոլքեր Քաուդերը:

«Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծը կքննարկվի հունիսի 2-ին: 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը պետք է դասվեն ցեղասպանությունների շարքին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Քաուդերը:

Իր հերթին, թերթը նշել է, որ հունիսի 2-ից հետո գերմանա-թուրքական հարաբերությունները կարող են կտրուկ սրվել: Որպես դրա նախադրյալ` թերթը նշում է Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի դիրքորոշումը, ով 1915-ի դեպքերը նախորդ տարի անվանել էր ցեղասպանություն: Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերը ևս հայերի հետ կատարվածը բնորոշելիս հստակ օգտագործել էր ցեղասպանություն տերմինը:

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման շուրջ 2016 թվականի փետրվարի 25-ին ծավալված բուռն քննարկումները քվեարկության չհանգեցրին: Իշխող կոալիցիայի ևբանաձևի ընդունումը նախաձեռնած «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչներիիրարամերժ դիրքորոշման ու գնահատականների արդյունքում որոշվեց բանաձևը հետ կանչելլրացուցիչ մշակման համար:

Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան  կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասինբանաձև,որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» բառեզրը:

Գերմանիայի դիրքորոշման մեջ շրջադարձ տեղի ունեցավ 2015թ. ապրիլի 20-ին`ԳերմանիայիԴաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ևկանցլեր ԱնգելաՄերկելի խոսնակ Շտեֆան Զայբերթի հայտարարություններից հետո: ԻսկԳերմանիայի Դաշնության Նախագահ Յոահիմ Գաուկն ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարումկայանացած Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանն իր ելույթում հայերիկոտորածները «ցեղասպանություն» է որակել: 2015 թվականի ապրիլի 24-ին Բունդեսթագումքննարկման դրվեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունըճանաչող նոր բանաձև: Նիստը բացեց Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, ով 1915թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած պատմական դեպքերն անվանեցցեղասպանություն: Նիստի ընթացքում տարբեր կուսակցական խմբակցությունների ղեկավարներևս  հայանպաստ հայտարարություններ արեցին՝ ընդունելով կատարվածը: Սակայն բանաձևիքվերակությունը հետաձգվեց անորոշ ժամանակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]