1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գյումրիում կշարունակվի Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստը

Գյումրիում կշարունակվի  Վալերի Պերմյակովի գործով հերթական  դատական նիստը

ԳՅՈՒՄՐԻ, 15  ԱՊՐԻԼԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում ապրիլի 15-ին կշարունակվի  Վալերի Պերմյակովի գործով հերթական  դատական նիստը: Այս նիստի ընթացքում, եթե վկայությամբ չներկայանան Պերմյակովի ծառայակիցներ Վլադիմիր Տարասովը և Անդրեյ Նիկիշինը, ապա ամենայն հավանականությամբ, դատարանը կլսի Վալերի Պերմյակովին: Նշենք, որ փաստաբաններն անցած նիստի ժամանակ դիմեցին դատարանին լրացուցիչ հարցում անելու  Վալերի  Պերմյակովի ծառայակիցների՝ հատկապես Վլադիմիր Տարասովի և Անդրեյ Նիկիշինի գտնվելու վայրի և հասցեների  վերաբերյալ. ըստ դատարանի ստացած որոշակի տեղեկության՝ Անդրեյ Նիկիշինը գտնվում է ՌԴ Սվերդլովսկի մարզում, իսկ Վլադիմիր Տարասովը՝ Վոլգոգրադում: Այս տեղեկությունները կհեշտացնեն վերջիններիս հասցեները ճշտելու ու դատակոչելու գործընթացը:

Դատարանն անցած նիստին բավարարեց նաև Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի պաշտպանների միջնորդությունը՝ մինչև հաջորդ դատական նիստը դիմել ռուսական կողմին պարզելու, թե արդյոք քրեական  նոր գործեր հարուցվե՞լ են Վ. Պերմյակովի գործի շրջանակներում և Վ. Պերմյակովի 'Օդնոկլասնիկՙ սոցիալական ցանցում արված գրառումների համաձայն մարդիկ հարցաքննվե՞լ են, թե ոչ:

Դատարանն արդեն ավարտել է ապացույցների ներկայացման փուլը. դատարանին ներկայացվել են  Ավետիսյանների բնակարանում և Վալերի Պերմյակովի մոտ հայտնաբերված իրեղեն ապացույցների 18 փաթեթ: Դատարանն իր տրամադրության տակ ունի նաև Վալերի Պերմյակովի հարցաքննության տեսաձայնագրությունը, որը մինչև այս պահը չի հրապարակվել: Եթե Վալերի Պերմյակովն ապրիլի 15-ին կայանալիք դատական նիստին հրաժարվի ցուցմունքներից, ապա դատարանը կարող է օգտագործել նրա նախաքննական ցուցմունքերը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան՝  ժամը 06:00-ի սահմաններում. նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ:

Քրեական գործ է հարուցվել  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանություն): ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]