1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նազիկ Ավդալյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

 Նազիկ Ավդալյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց 69 կգ քաշային կարգի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը 29-ամյա Նազիկ Ավդալյանն էր, ով ուղղակի փայլուն հանդես եկավ՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի կոչումը: «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ հայ մարզուհին միանգամայն արժանի հաղթանակով ավարտվեց 69 կգ քաշային կարգում պայքարը:

8 տարի առաջ՝ 2008 թ.-ին, ևս Եվրոպայի չեմպիոն հռչակված Նազիկ Ավդալյանը ցուցաբերել է երկամարտի ընդհանուր 237 կգ արդյունք: Պոկում վարժությունում Ավդալյանին նախ հաջողվել է բարձրացնել 100 կգ, ապա 105 կգ ծանրաձողը, սակայն 107 կգ ծանրաձողը 3-րդ մոտեցման ժամանակ չի ենթարկվել հայ մարզուհուն: Անգամ 105կգ արդյունքը բավարար էր, որ Ավդալյանը երկրորդը դառնար պոկում վարժությունում՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ:

Հրում վարժությունում Ավդալյանն իրեն ենթարկեց նախ 122 կգ, ապա նաև 127 կգ ծանրաձողը՝ 3-րդ մոտեցման համար պատվիրելով 132 կգ: Հաջողությամբ կատարելով նաև 3-րդ մոտեցումը հրում վարժությունում՝ Նազիկ Ավդալյանը գրանցեց լավագույն արդյունքը ոչ միայն հրում վարժությունում, այլև 69 կգ քաշային կանանց մրցաշարում:

Եվրոպայի ծանրամարտի առաջնության կանանց 69 կգ քաշային կարգում արծաթե մեդալին տիրացավ Բելառուսի ներկայացուցիչ Դարյա Պաչաբուտը, ում երկամարտի ընդհանուր արդյունքը 236 կգ (106+130) էր: Բրոնզե մեդալին արժանացավ մրցաշարում Մեծ Բրիտանիան ներկայացնող, այս քաշային կարգում ամենաերիտասարդ մարզուհին՝ 17-ամյա Ռեբեկա Ջեյդ Թայլերը՝ երկամարտի ընդհանուր 222 կգ (99+123) արդյունքով:

Եվրոպայի նորընծա չեմպիոն Նազիկ Ավդալյանը համայն աշխարհի առաջ՝ մրցաշարի ուղիղ հեռարձակման եթերում, հայտարարեց, որ հաղթանակը նվիրում է հայ զինվորներին. «Այս հաղթանակս նվիրում եմ Ղարաբաղում կռվող բոլոր տղաներին, մենք ձեզ հետ են. մենք ձեզանով ենք ուժեղ»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]