Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շվեդիայում ՀՀ դեսպանը դատապարտել է Ստոկհոլմում ադրբեջանա-թուրքական ռասիստական ցույցի անցկացումը

Շվեդիայում ՀՀ դեսպանը դատապարտել է Ստոկհոլմում ադրբեջանա-թուրքական ռասիստական 
ցույցի անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստոկհոլմի կենտրոնական Սերգելս Տորյ հրապարակում ապրիլի 9-ին ադրբեջանա-թուրքական ցույցի ժամանակ հնչած հակահայկական հայտարարությունների վերաբերյալ ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը հարցազրույց է տվել շվեդական «Dagen» օրաթերթին։

Դեսպանն իր մտահոգությունն է հայտնել այդ առիթով, դատապարտելով ռասայական ատելության հրահրման ցանկացած դրսեւորում։ Նա հայտնել է, որ հակահայկական ատելության սերմանումը նոր չէ եւ սկիզբ է առնում դեռ Հայոց ցեղասպանության շրջանից։ «Սակայն նոր երեւույթ է նման բանի ականատես լինել Շվեդիայում։ Սա շատ մտահոգիչ զարգացում է. հնչում է անմիջական կոչ՝ սպանել հայերին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է դեսպանը` ավելացնելով, որ նման կոչ ԵՄ անդամ երկրում հնչում է առաջին անգամ։

Դեսպանը տեղեկացրել է, որ շվեդական իշխանությունները դեռեւս չեն արձագանքել: Միաժամանակ հույս է հայտնել, որ Շվեդիայի կառավարությունը կդատապարտի միջադեպը։ Նա նաեւ ակնկալում է Շվեդիայում թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի կողմից հայտարարության միանշանակ դատապարտումը, եւ կարծում է, որ այժմ Շվեդիայում ապրող հայերի ապահովության երաշխիքների անհրաժեշտություն կա։

Դեսպանն ընդգծել է, որ թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի փոխնախագահ Բարբարոս Լեյլանիի հայտարարությունները չպետք է ընկալվեն որպես Շվեդիայում բնակվող թուրքերի մեծամասնության կարծիք, սակայն վստահաբար այն ներկայացնում է որոշ խմբավորումների դիրքորոշումը։

Ապիտոնյանը կարծիք է հայտնել, որ խնդիրը որոշակիորեն առնչվում է թե Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումներին, եւ նշել, որ Թուրքիան ակտիվորեն աջակցում է Ադրբեջանին, եւ նրանց միջեւ տարբեր երկրներում գործողությունների բացահայտ համադրում է նկատվում, ինչի ապացույցն է նաեւ  Ստոկհոլմի հանրահավաքը։

Դեսպանը վերստին կարեւորել է պատմությունից դասեր քաղելու անհրաժեշտությունը՝ հայտնելով, որ ցեղասպանության ճանաչման ժխտումը հող է ձեւավորում նման այլատյաց քարոզչության համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]