Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ ՊՆ-ն զոհված զինծառայողների անուններ ու լուսանկարներ է հրապարակել

ՀՀ ՊՆ-ն զոհված զինծառայողների անուններ ու լուսանկարներ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ցավում ենք ու հպարտանում» խորագրի ներքո ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարկում է Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների արդյունքում զոհված զինծառայողների անունները, լուսանկարները, ինչպես նաև տեղեկատվություն նրանց հոգեհանգստի և հուղարկավորության վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հրապարակված մի քանի անուն նախկինում նշվում էր որպես անհայտ կորած: 


Շարքային Գևորգյան Արթուր Գառնիկի
Ծնված 1997թ., 2015/1 զորակոչ, Կոտայքի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 11.04.2016թ.ժամը 17: 00
Հուղարկավորությունը`12.04.2016թ.ժամը 13:00
Հասցե`ք.Աբովյան, Սարալանջ գերեզմանատան սգո սրահ

Շարքային Սիմոնյան Ազատ Քաջիկի
Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Կոտայքի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 11 .04.2016թ.ժամը 18: 00
Հուղարկավորությունը`12.04.2016թ.ժամը 13:00
Հասցե`Կոտայքի մարզ ,գ.Կամարիս

Շարքային Եսայան Ժորա Արթուրի
Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Մասիսի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 11 .04.2016թ.ժամը 18: 00
Հուղարկավորությունը`12.04.2016թ.ժամը 13:00
Հասցե`Արարատի մարզ, գ.Դարբնիկի գյուղապետարանի դահլիճ

Շարքային Սարգսյան Նորիկ Զավենի
Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Մարտունու ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 11 .04.2016թ. ժամը 16: 00
Հուղարկավորությունը`12.04.2016թ.ժամը 12:00
Հասցե`Գեղարքունիքի մարզ, գ.Երանոս

Պայմանագրային սերժանտ Աբրահամյան Ռոբերտ Աբրահամի
Ծնված 1993թ., ՀՀ ԶՈՒ-ում է 2016, Արարատի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 11.04.2016թ.ժամը 18: 00
Հուղարկավորությունը`12.04.2016թ.ժամը 13:00
Հասցե`Արարատի մարզ, գ.Տափերական մշակույթի տուն

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտզորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ,որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժիպաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Սանձազերծված լայնածավալ գործողությունները շարունակվել են մինչև ապրիլի 5-ը` ժամը 12:00-ն, երբ շփման գծումդադարեցվել է կրակը` Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի` Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածության համաձայն:

Ապրիլի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում զոհվածների մարմինների փոխանակում է իրականացվել, հայկական կողմին փոխանցվել է 18 զոհված զինծառայողի մարմին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ անհայտ կորած է համարվում 19 անձ: Այս տեղեկությունից հետո պարզ դարձավ, որ մեկ անձի ճակատագիրն անհայտ է մնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]