Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ադրբեջանը շարունակում է իր զինծառայողների դիակները դուրս բերելու գործողությունը. ԿԽՄԿ-ն նրանց դիակներ է փոխանցել

Ադրբեջանը շարունակում է իր զինծառայողների դիակները դուրս բերելու գործողությունը. ԿԽՄԿ-ն նրանց դիակներ է փոխանցել

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն ապրիլի 9-ին ժամը 16:00-19:00-ն կշարունակի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի արդյունքում որոշակի ուղղություններում առաջնագծից դուրս բերել իր ոչնչացված զինծառայողների դիակները:  

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Ապրիլի 1-5-ին առաջնագծում սպանված զինծառայողների դիակները դուրս բերելու աշխատանքները ԵԱՀԿ ներկայացուցիչների եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական բաժանունքի աշխատակիցների մասնակցությամբ սկսվել եւ արդեն իրականացվել է ապրիլի 8-ին ժամը 15:00-20:00-ն:

Ադրբեջանական qafqazinfo.az լրատվական կայքը հայտնել է, որ ԿԽՄԿ-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիս արեւելքում գտնվող Թալիշ գյուղի մոտ Ադրբեջանի հետ հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացված 7 ադրբեջանցի զինծառայողի դիակ են հանձնել ադրբեջանական կողմին, ու որ

ԿԽՄԿ-ի հայկական բաժանմունքի աշխատակիցները ապրիլի 8-ի երեկոյան ադրբեջանական կողմին են հանձնել եւս մեկ զինծառայողի դիակ: Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով` ներկա դրությամբ ադրբեջանական կողմի կորուստը կազմում է ոչնչացված 89 եւ 6 անհայտ կորած զինծառայող:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]