1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սերժ Թանկյանը կոչ է արել աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին

Սերժ Թանկյանը կոչ է արել աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է արել աջակցել Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին: Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը, այս մասին երգիչը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում: 

«Ես որոշել եմ գումար նվիրաբերել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող հիանալի կազմակերպությանը՝ Փարոս հիմնադրամին, որը հասույթը 100 տոկոսով փոխանցում է տուժած ընտանիքներին։ Խրախուսում եմ բոլոր նրանց, ովքեր աջակցելու ցանկություն ունեն։ Եվ բոլոր այն ադրբեջանցիներին, որոնց Ադրբեջանի «հարձակման» նախարարությունը շռայլորեն վճարում է իմ էջին վիրավորական կամ սադրիչ խոսքեր գրելու համար, տեղեկացնում եմ՝ ես ջնջելու և արգելափակելու կոճակները շատ եմ սիրում։ Խաղաղություն»,-գրել է Սերժ Թանկյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բազմաթիվ զինվորներ, այդ թվում 12-ամյա երեխա, մահացել են, իսկ շատերը վնասվածքներ են ստացել: «Փարոս» հիմնադրամը որոշել է աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին: «Մեր նպատակն է տրամադրել ամենաքիչը 1000 դոլար` յուրաքանչյուր հերոսի ընտանիքին: Մեր հասույթի 100 տոկոսը կօգտագործվի` օգնելու այս նախաձեռնությանը»,-նշված է կայքում:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների:

Հայկական կողմը 46 կորուստ ունի, 19 զինծառայող անհայտ կորած է, 122 մարդ` վիրավոր: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով`զոհերի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 8 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա:

Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, շփման գծում դադարեցվել է կրակը` Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի` Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածության համաձայն: Ապրիլի 8-ին ժամը 15:00-20:00-ն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ կողմերն իրականցրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնք արդյունքում հայտնաբերվել են ՊԲ երկու զինծառայողների մարմիններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]