Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Սմերչ» զինատեսակը չպետք է կիրառվեր Ղարաբաղի դեմ. Արկադի Տեր-Թադևոսյան

«Սմերչ» զինատեսակը չպետք է կիրառվեր Ղարաբաղի դեմ. Արկադի Տեր-Թադևոսյան

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ «Սմերչ» զինատեսակը, ըստ կողմերի պայմանավորվածության, չպետք է օգտագործվեր Ղարաբաղի դեմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը իր խոսքում նշեց. 

«Գիտեք, ես շատ եմ «հավանում» Թուրքիան և Ադրբեջանը: Թուրքիայի սուտը ժամանակին պարզ դարձավ, հիմա էլ միջազգային հանրությունը սկսում է հետզհետե բացահայտել Ադրբեջանի սուտը: «Սմերչը» և այլ զինատեսակներ, որոնք Ռուսաստանից գնել էր Ադրբեջանը, ըստ պայմանավորվածության, Ադրբեջանը խոստացել էր չկիրառել Ղարաբաղի դեմ: Հիմա թող ՌԴ ՊՆ նախարար Շոյգուն և Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևը պարզաբանումներ անեն, թե ինչու այնպես ստացվեց, որ Ադրբեջանը օգտագործեց «Սմերչ»-ը: Ադրբեջանը հերթական անգամ արեց իր ստոր քայլը», - ասաց Արկադի Տեր Թադևոսյանը:

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը իր խոսքում անդրադարձավ նաև Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ-օղլու հայտարարությանն այն մասին, որ Ադրբեջանը ուժային մեթոդներով է ցանկանում լուծել Արցախի հակամարտության խնդիրը:

«Կարծում եմ, Ադրբեջանին ձեռնտու չէ այս պատերազմը, նրանց ստիպեցին իրենց հարևան և բարեկամ երկրները: Ըստ իս, ստիպեցին կռվել ոչ թե Ղարաբաղի, այլ Ռուսաստանի դեմ: Ուկրաինայի, Աֆղանստանի դեպքերն ուղված էին Ռուսաստանի դեմ, մենք նմանատիպ խաղի մեջ ենք ներքաշված: Ի՞նչ են ուզում այդ «խաղացողները» դժվար է հասկանալ, բայց այն, որ հիմա մեծ ու բազմակողմանի խաղ է գնում, դա փաստ է: Սա իմ կարծիքն է, որի հետ համամիտ են շատերը», - նշեց գեներալը:

 ԼՂՀ ՊԲ տվյալներով` ապրիլի 1-5-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 8 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ, մոտ 2000 վիրավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]