Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ ՊՆ-ն փաստերով ապացուցում է արգելված կասետային հրթիռների կիրառումն Ադրբեջանի կողմից

ՀՀ ՊՆ-ն փաստերով ապացուցում է արգելված կասետային հրթիռների կիրառումն 
Ադրբեջանի կողմից

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հրապարակած «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի չպայթած հրթիռների լուսանկարները հերքում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե ադրբեջանական կողմն այդ զինատեսակը չի կիրառել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ լուսանկարներում «Սմերչ»-ի հրթիռներն են, որոնք ունեն կասետային մարտական մաս, և հակառակորդը նպատակ ուներ դա կիրառել խաղաղ բնակչության նկատմամբ։

«Այսօր դիվային ծավալի լրահոսի մեջ «Սմերչ»-ի չպայթած հրթիռների նկարները մեզ էին տվել այլ տեղից: Արդեն երեկոյան ի վերջո ստացանք իրականում Մարտակերտում և Հադրութից հարավ ընկած, պայթած ու չպայթած հրթիռների նկարները: Ահա ադրբեջանական իրական «Սմերչ»-ի հրթիռները»,- ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը: Ընդ որում, հակառակորդն այս զինատեսակը կիրառել է շփման գծի ինչպես հարավային, այնպես էլ հյուսիսային հատվածներում։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի տրամադրության տակ այդ զինատեսակն առկա չէ։

Պատերազմների ժամանակ խաղաղ բնակչության նկատմամբ կասետային ռումբերի կիրառումն արգելաված է միջազգային մարդասիրական իրավունքով։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչմիայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանային կերպով գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակչի: Հայկական կողմը 29 կորուստ ունի, 28 զինծառայող անհայտ կորած է, 101 մարդ` վիրավոր: Հինգ մարդ էլ, այդ թվում` ՀՀ Սյունիքի մարզի գյուղական երկու համայնքի ղեկավար, զոհվել է ավտոբուսի ռմբահարումից` Մարտակերտի ճանապարհին: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ, ոչնչացվել է 24 տանկ , 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում երկկողմ համաձայնության դադարեցվել է կրակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]