Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կապանլի-Շոթլանլի ուղղությամբ հակառակորդի մխրճված ստորաբաժանումները ջախջախվել են. ՊԲ

Կապանլի-Շոթլանլի ուղղությամբ հակառակորդի մխրճված ստորաբաժանումները ջախջախվել 
են. ՊԲ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ 2:30-ի սահմաններում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ջոկատը մարտական շփման գծի հյուսիսային հատվածում Թափկարակոյունլու-Մատաղիս ուղղությամբ փորձել է ներթափանցել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հերթապահ ստորաբաժանումների թիկունքը և թևերից գրոհել մարտական դիրքերը, սակայն հերթապահ ստորաբաժանումների զգոն հերթապահության կրման ու վճռական գործողությունների արդյունքում հակառակորդի ներթափանցումը կասեցվել է՝ բազմաթիվ կորուստներ պատճառելով հակառակորդին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՊԲ օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առստամյանը նշեց, որ այդ գործողություններից հետո հակառակորդը ստիպված է եղել վերադառնալ ելման դիրք՝ լուսաբացին դիրքի դիմացի մատույցներով թողնելով շուրջ 30 դիակ:

«Հանդիպելով համառ դիմադրություն և կրելով խոշոր կորուստներ՝ ժամը 3-ից 4-ը հակառակորդը ինտենսիվ կրակ է բացել ՊԲ հերթապահ ստորաբաժանումների դիրքերի, ղեկավարման կետերի, մշտական տեղակայման վայրերի ուղղությամբ, ինչպես նաև Մեխակավան, Արա լեռ, Նոր Ճարտար, Մարտակերտ, Մատաղիս բնակավայրերի ուղղությամբ: Արձակելով կրակ ականանետներից, հրանոթներից, համազարկային կրակի համակարգերից՝ միայն մեկ ժամվա ընթացքում ռեակտիվ կրակի համազարկային համակարգերից արձակվել է շուրջ 1350 արկ»,- նշեց Առստամյանը:

Նրա ներկայացմամբ՝ նույն գիշերվա ընթացքում սկսած ժամը 4-ից հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները՝ զինտեխնիկայի կիրառմամբ, պատսպարվելով հրետանու կրակի ներքո, փորձել և գրոհել են մարտական դիրքերը Կազախլար-Նուզգեր, Շուքյուրբեյլի-Ֆիզուլի, Ալխալը-Ֆիզուլի, Կապանլի-Շոթլանլի, Շայլու-Մատաղիս և Գյուլիստան-Տոնաշեն ուղղություններով: Բոլոր ուղղություններով հակառակորդի գործողությունները կասեցվել են, բացառությամբ Կազախլար-Նուզգեր ուղղությունից, որտեղ նրան հաջողվել է մխրճվել և գրավել թվով 5 մարտական դիրքեր: Կապանլի-Շոթլանլի ուղղությամբ հակառակորդի մխրճված ստորաբաժանումները ջախջախվել են, նրանց կողմից գրավված թվով 3 մարտական դիրքերը վերականգնվել են: Այդ ուղղությամբ հակառակորդն ունեցել է զրահատեխնիկայի և կենդանի ուժի կորուստներ:

Վիկտոր Առստամյանը տեղեկացրեց, որ ՊԲ ստորաբաժանումներն աստիճանաբար դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից և անցել պաշտպանության: Միևնույն ժամանակ հերթապահ ստորաբաժանումներով, վարելով պաշտպանական մարտեր ու ապահովելով հիմնական ուժերի առաջխաղացումը, հյուսիսային և հարավային ուղղություններով հակառակորդը կիրառել է նաև բանակային ավիացիայի մարտական ուղղաթիռներ, որոնցից երկուսը պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից խոցվել են՝ մեկը Գյուլիստանի, մյուսը՝ Քարվենդի ուղղությամբ: Գնդապետի տեղեկացմամբ՝ Թափկարակոյունլու-Մատաղիս ուղղությամբ, չբավարարվելով ունեցած անհաջող գործողություններից, հակառակորդը ժամը 8:00-ի սահմաններում կրկնակի հարձակման փորձեր է կատարել ևս 4 կմ դեպի արևելք ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]