Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանին աջակցում են ահաբեկիչները. առաջնագիծ են բերվել «Գորշ գայլեր»-ի, ԻՊ-ի վարձկաններ. Դավիթ Բաբայան

Ադրբեջանին աջակցում են ահաբեկիչները. առաջնագիծ են բերվել «Գորշ գայլեր»-ի,  ԻՊ-ի 
վարձկաններ. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հիմքեր ունի պնդելու, որ ադրբեջանական կողմը առաջնագիծ է բերել վարձկանների թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպությունից, նույնիսկ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բաբայանն ընդգծեց, որ դա ի ցույց է դնում Ադրբեջանի ահաբեկչական դեմքը:

«Ճիշտ է` փաստերը դեռևս պետք է ճշգրտվեն, բայց կան հավաստի հիմքեր` պնդելու, որ վարձկաններ են հայտնվել Ադրբեջանի բանակում: Ընդհանրապես դա բնորոշ է այդ երկրին, այնտեղ միշտ եղել են վարձկաններ: 1988-1994 թթ.-ին` շարժման ու պատերազմի տարիներին, Ադրբեջանում կային բազմաթիվ վարձկաններ Աֆղանստանից, «Գորշ գայլեր» կազմակերպությունից, չեչենական վարձկաններ, Ալ Քաիդայի գրոհայիններ: Իսկ հետպատերազմական տարիներին, մինչև վերջերս էլ Ալ Քաիդայի գրոհայինները հանգստանում ու ապաքինվում էին Ադրբեջանում»,-նշեց մեր զրուցակիցը:

Դավիթ Բաբայանի խոսքով` Թալիշում տարեց մարդկանց դաժանաբար խոշտանգումն ու սպանությունը հենց այս կատեգորիայի մարդկանց ձեռքի գործն է:

ԼՂՀ նախագահի խոսնակը նկատեց, որ սրվել են վարձկանների և Արցախին սահմանակից ադրբեջանական գյուղերի բնակիչների հարաբերությունները, որոնք զանգվածաբար լքել են իրենց տները: «Արցախին սահմանամերձ ադրբեջանական գյուղերի գրեթե մեծ մասի բնակիչները լքել են իրենց տները, ընկել են խուճապի մեջ, հիմա այդ նույն վարձկանները թալանում են այդ տները, նույնիսկ կան սպանության, բռնաբարության բազմաթիվ դեպքեր այդ շրջաններում: Սա հիմք է տալիս պնդելու, որ առաջնագծում կան այդպիսի վարձկաններ «Գորշ գայլեր»-ից, նույնիսկ Իսլամական պետության որոշ գորհայիններ: Դա, իհարկե, ցույց կտա ընթացքը, բայց այսպիսի հիմքեր կան»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-իսահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա ՎաղինակԹաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանային կերպով գնդակահարել են երեք խաղաղ բնակչի, որոնք չէին հասցրել տարհանվել: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Շարքից հանվել է ընդհանուր առմամբ թշնամական 18 տանկ, մեկ «Գրադ» կայանք: Հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 37 վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]